Nordic Monitor-ը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր, որոնք վկայում են Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարված հասցնելու ծրագրերի մասին

Շվեդական Nordic Monitor կայքը հրապարակել է գաղտնի նյութեր, որոնք վկայում են Թուրքիայի ռազմական ղեկավարության՝ Հայաստանին հարված հասցնելու ծրագրերի մասին:

Լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել Թուրքիայի գլխավոր շտաբի՝ 2016 թվականի մայիսի 23-ի ներքին գրության պատճենը, որտեղ նշվում է Հայաստանի դեմ ռազմական գործողության ծրագրի մի քանի էջերի բացակայության մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ ծրագրված է եղել «Oğuztürk» կոդային անվամբ ավիահարվածներ հասցնել Հայաստանին: Ամբողջ օպերացիան կոդավորված է եղել «Altay» անվամբ և հաստատվել է 2001 թվականին:

Գաղտնի ծրագրի էջերի կորստի մասին պարզ է դարձել 2016 թվականի մայիսի 4-ին՝ Անկարայի «Աքընջը» ավիաբազայում փաստաթղթերի ստուգման ժամանակ: Նշվում է, որ էջերի կորուստը չի ազդել ծրագրի վրա և այն շարունակում է մնալ ուժի մեջ:

Աղբյուր`tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով