Daily Archives: 29.11.2019

Աշխատանք՝ նախագահականում․ աշխատավարձը՝ 47.951 դրամ

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Համապատասխան օրենսդրական ակտերի իրավական փորձաքննության, վերլուծությունների իրականացում և միջազգային փորձի ուսումնասիրում: Հիմնական պարտականությունները՝ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ու Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության իրավական ապահովման նպատակով` ուսումնասիրում է միջազգային փորձը, ռուսերեն և անգլերեն լեզուներով` իրավական ակտերի և այլ նյութերի վերաբերյալ նախապատրաստում է վերլուծական տեղեկանքներ: Իրականացնում է իրավական փորձաքննություն և վերլուծություններ՝… Կարդալ ավելին »

Սամվել Կարապետյանը 1,5 մլն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո անցկացվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար։ Մարաթոնին ներկայացվել է խոշոր նվիրատուների անունները, որոնք ներկայացնում ենք ստորև․ «Տաշիր Գրուպ» -Սամվել Կարապետյան-1,5 մլն դոլար ԱԺ նախկին պատգամավոր  Սամվել Ալեքսանյան – 200 հազար դոլար՝ 95 մլն 600 հազար Վարդանյան ընտանիք- 60մլն դրամ «Ավեր» ՍՊԸ-1մլն դրամ «Սարանիս» ՍՊԸ- 1 մլն  դրամ… Կարդալ ավելին »

Սփյուռքը այլևս չի վստահում պաշտոնական Երևանին

2019 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնին նվիրաբերվել է 9. 856.100 դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար դոլար: Արդարացի լինելու համար պետք է ընթերցողին հիշեցնենք նաև նախորդ տարիների ընթացքում նույն հիմնադրամին նվիրաբերված գումարները, որպեսզի համեմատությունը ավելի ակնառու լինի: Օրինակ՝ 2013 թվականին հավաքագրվել է 22.500.000 դոլլար, 2012-ին – 21.422.477 դոլլար,… Կարդալ ավելին »

Կառավարությունը փորձում է Էշի ականջում քնած մարդկանց խաբել ու մտցրել նոր հարկային բեռի տակ

Էշի ականջում քնած մարդիկ, կհանդուրժեն նաև առողջապահության նախարարի պարտադրած 6%-հարկ՞ը Լավ բան է անշարժ գույքի ապահովագրությունը, լավ բան է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը, լավ բան է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, լավ բան է նաև զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) համակարգը, որը Հայաստանում աշխատող անձանց աշխատավարձից պարտադիր կերպով պահվող և փոխանցվող գումարներից ընդամենը մեկին է վերաբերվում: Նման մի… Կարդալ ավելին »

Տղամարդը փորձում է ինքնահրկիզվել կառավարության շենքի դիմաց․ լուսանկարներ

Նոյեմբերի 29-ին, ժամը 14:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ՀՀ կառավարության շենքի դիմաց քաղաքացին փորձում է ինքնահրկիզվել: Հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. «Իմ քայլը»-ի պատգամավորը` իր օրենսդրական նախաձեռնության մասին

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով իր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում: Նա նշեց, թե 2005 թվականից մինչ օրս ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել չծառայել, գտնվել արտերկրում… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում».Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյան, վտանգավոր սահման ես հատում Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական-հասարակական-իրավական ոլորտներն ավիրելուց հետո, հիմա էլ անցել է հոգեւորին. նախօրեին Աստվածաշունչը խմբագրեց, իր եւ Տեր Հիսուս Քրիստոսի միջեւ զուգահեռներ անցկացրեց: Այսօր էլ, ոչ ավել, ոչ պակաս, նոր հոգեվերլուծական ձեւակերպում է հնչեցրել՝ «Հիսուսի բարդույթ»: «Բարդույթ» որակումը որեւէ կերպ չի կարող համատեղվել Հիսուս Քրիստոսի հետ: Գրված է՝… Կարդալ ավելին »

ՇՏԱՊ. 40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ Կոտայքի մարզում. Աղվերանի անտառում ծառերի իսկական ջարդ են իրականացրել. ու՞ր է նայում մարզի ոստիկանությունը.

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանում 10 մլն ծառ կտնկվի ու մինչ վարչապետի հանձնարարականով մարդիկ փորձում են կյանքի կոչել այդ գաղափարը, Կոտայքի մարզի Աղվերանի անտառներում իրականացվել է 40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձինք մի իսկական վանդալիզմ են… Կարդալ ավելին »

«Ժողովրդավարությունը և հասարակության մեջ կոնֆլիկտների կանխումը».Միջազգային կոնֆերանս, Երևան 29.11.2019թ.

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի կողմից 29.11.2019թ կազմակերպվել էր «Ժողովրդավարությունը և հասարակության մեջ կոնֆլիկտների կանխումը» խորագրով միջազգային կոնֆերանս, որի շրջանակներում տեղի ունեցավ նույնանուն վերտառությամբ գիտական հետազոտության շնորհանդեսը: Բացման խոսքի մեջ մասնաճյուղի տնօրեն, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանը նշեց, որ մարդկային քաղաքակրթության մշտական ուղեկիցներն են հասարակական հակասությունները և դրանց հողի… Կարդալ ավելին »