2019 VS 2050. ինչպես դառնալ 5 միլիոն

Պաշտպանյալը սկզբում խոստացավ ներգաղթ ապահովել։ Հետո հայտարարեց, որ արդեն կա ներգաղթ, բայց «մոռացավ» ասել, որ մեր հնդիկ եղբայրների ու քույրերի հաշվին է որոշ շարժ գրանցվել։

Այնուհետև հասավ Ստեփանակերտ ու կոկորդը պատռելով ասաց, որ դառնալու ենք 5 միլիոն … 2050 թվականին (ինքը հույս ունի, որ մինչև 2050–ը Հայաստանը դեռ կշարունակի մնալ իր օջախը, իսկ ժողովուրդն՝ իր ընտանիքը)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջում հայտնվեց հակահեղափոխական պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ 2018–ի հետհեղափոխական Հայաստանում հոկտեմբերի 1–ի դրությամբ մեր բնակչության քանակը 2.969.200 է։

Այս տարվա հոկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանի բնակչությունը նախորդ տարվա հոկտեմբերի 1–ին արձանագրվածի համեմատ պակասել է 11.700–ով։ Մենք հիմա 2.957․500 ենք։

Ահա այսպիսի դինամիկայով ենք 31 տարի հետո դառնալու 5 միլիոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոստումներ և իրականություն։

Պոպուլիզմ և վիճակագրություն։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով