Daily Archives: 11.11.2019

Զոհրաբ Գնացականյանին իրենց արտաքին քաղաքական օրակարգի և խոստումների պես դատարկ ճամպրուկներ էինք բերել

ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար  Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Այսօր Զոհրաբ Գնացականյանին իրենց արտաքին քաղաքական օրակարգի և խոստումների պես դատարկ ճամպրուկներ էինք բերել: Մեկն էլ թողեցինք իրեն` շուտով պետք կգա…»

Այսօր սկանդալային հերոսը՝ «սուպեր նախարար» Արայիկ Հարությունյանն է

Արդեն տևական ժամանակ է կառավարության մի շարք անդամներ հայտնվել են սկանդալի կենտրոնում:Այսօր սկանդալային հերոսը՝ «սուպեր նախարար» Արայիկ Հարությունյանն է: Նրա «անդաստիարակ» պահվածքի պատճառով երկրի վարչապետը փորձեց շտկել իրավիճակը,որը սակայն ունեցավ հակառակ ազդեցություն: Հիմա,հարգելիներս հարցը ուղղում եմ Ձեզ,ո՞վ է Արայիկ Հարությունյանին նշանակել այդ պաշտոնին:Ո՞վ է սորոսական թևի պաշտոնյաների հովանավորը:Այսօր այս խելացի հայի գենով ուսանողներին վախեցնում են,որ… Կարդալ ավելին »

Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Փաստորեն Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա։ Նախկինում խոսելով Արցախյան խնդրի կարգավորման մասին, Փաշինյանն առաջարկում էր 3 ժողովուրդների համար ընդունելի լինելու սկզբունքը, ինչը շատ բուռն քննադատության արժանացավ Հայաստանի ներսում։ Եւ ահա այսօր Ռուսաատանի ԱԳ նախարար Լավրովին նա փաստացի ասել է 3 կողմերի համար ընդունելի լուծման… Կարդալ ավելին »

Հարգելի ուսանողնե՛ր, պահանջեք վարչապետի հրաժարականը և պահանջեք ցրել Ազգային ժողովը

Նարե Գրիգորյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է. ՀԱՐԳԵԼԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՊԱՀԱՆՋԵՔ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԵՎ ՊԱՀԱՆՋԵՔ ՑՐԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ Բարի լույս, հայեր: Ուշադիր հետևելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ծավալված բողոքի ակցիաներին, կարելի է զարմանք ապրել: Եվ բացատրեմ` ինչու: Երբ ձեր տունը գող է մտնում և ձեր աչքի առաջ սկսում է գրպանները… Կարդալ ավելին »

Ինչու է Կենտրոնի նախկին թաղապետը ԱՄՆ մեկնել.«Հրապարակ»

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը մեկնել է ԱՄՆ` կարճատեւ դասընթացների։ Ուրբանիզացիայի երկշաբաթյա կուրսերի է մասնակցելու, որպեսզի Հայաստան վերադառնալուց հետո իր փորձը կիրառի։ «Հրապարակ»-ի տեղեկություններով` Մնացականյանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերելու Կոնդի վերակառուցման ծրագրին։

Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ կիրառվեց

Դավթաշեն վարչական շրջանի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ գրավ է կիրառվել։  Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի,314-րդ հոդվածի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ… Կարդալ ավելին »

Հայ առաքելական եկեղեցու դեմ անհարգալից վերաբերմունքն այս անօրեն իշխանությունների օրոք չի ավարտվելու

Հայ առաքելական եկեղեցու դեմ անհարգալից վերաբերմունքն այս անօրեն իշխանությունների օրոք չի ավարտվելու: Վեհափառ հայրապետի և հայ առաքելական եկեղեցու դեմ վայրագությունները նպատակ ունեն հետևողական քայքայելու պետության հենասյուները: Իշխանությունը բռնազավթածների քայլերը ուղղակի ու անուղղակի հաղորդագրություններ են, որ հայոց եկեղեցու նկատմամբ անհարիր պահվածքը ոչ մի դեպքում չի պատժվի, դեռ հակառակը՝ կարող են խոսել նաև դրամական խրախուսանքների մասին, ինչու… Կարդալ ավելին »

Մենք շարունակելու ենք պայքարել Փաշինյանի իզմեր չունեցող պոպուլիստական քաղաքականության դեմ.Շարմազանով

Մենք շարունակելու ենք պայքարել Փաշինյանի իզմեր չունեցող պոպուլիստական քաղաքականության դեմ: Պոպուլիզմի այլընտրանքն իրական ժողովրդավարությունն է լինելու, որտեղ դատարաններ չեն շրջափակում, դատավորներին վնգստացող չեն անվանում, խորհրդարան չեն պաշարում և անվտանգության ու Արցախի հարցում վտանգավոր քաղաքականություն չեն վարում: Հանրապետականը պետականամետ և ազգային ուժերի հետ շարունակելու է մնալ պոպուլիստների իրական այլընտրանքը: