Daily Archives: 07.11.2019

«Նույնիսկ առերեսման ժամանակ այդ անձնավորությունն ասաց, որ իմ պաշտպանյալի հետ պայմանավորվածություն չի ունեցել, որ գումար պետք է տա նրան». Հրանտ Անանյան

Սեպտեմբերի 18-ին ձերբակալվեց ՀՀ ԱՆ «Կոշ» Քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Լյովա Բաղդասարյանը: Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց խոշոր չափերի կաշառք ստանալու համար, այնուհետև դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի միջնորդությունը, և Լյովա Բաղդասարյանը կալանավորվեց: «Կոշ» ՔԿՀ նախկին պետը չի ընդունում մեղադրանքը, և, ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը, առհասարակ տեղյակ չէ… Կարդալ ավելին »

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ նախարար Արայիկ Հարությունյանը անտեղյակ է սեփական ժողովրդի պատմությունից

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ԿԳՄՍ նախարար, համատեղության կարգով պատմական գիտությունների թեկնածու Արայիկ Հարությունյանը, որ արաբական երկրների պատմությունը ուսումնասիրելու հետ մեկտեղ մի փոքր ավելի մեծ ուշադրություն դարձներ սեփական ժողովրդի պատմության և հատկապես` քաղաքական պատմության ուսումնասիրությանը, այսօր մամուլի հետ ճեպազրույցի ընթացքում չէր փորձի ճեղքեր որոնել Հայ Հեղափոխական Դաշնակցության կառուցվածքում` «դիմելով ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց… Կարդալ ավելին »

«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության բացման շնորհանդեսը

Նոյեմբերի 6-ի երկոյան, Երևանի Թեքեյան մշակութային կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ 2016թ․-ի հոկտեմբերի 18-ին հիմնադրված «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմքերի վրա ստեղծված «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության բացման շնորհանդեսը։ Միջոցառումը մեկնարկեց ասուլիսով, որի ընթացքում նախաձեռնողները ներկայացրեցին իրենց ծրագրերը: Հյուրերի թվում էին հայտնի արտիստներ, դասախոսներ, հաղորդավարներ, կինոգործիչներ և պարզապես հայ կինոյի սիրահարներ։ Ֆոտոլրագրող`Հայկ Կիսեբլյան Մանրամասն` 4news.am-ի տեսանյութում

Սա առնվազն քաղաքական ցինիզմ է, երբ անձը մոռանում է, թե ինքն անձամբ եւ իր ներկայացրած ուժը, ինչպես եկան իշխանության

Ուսանողներն անհանգիստ են, երեկվանից հետեւում եմ նրանց դասադուլներին, այսօր՝ նստացույցին եւ հպարտության զգացողություն ունեմ, որ կան այսպիսի երիտասարդներ եւ, ամենեւին կապ չունի, որ այսօր նրանք պայքարում եմ իմ քաղաքական հակառակորդ ուժի նախարարի դեմ, պահանջելով հրաժարական, ես խոսում եմ երիտասարդների սկզբունքայնություն, խելքի եւ համարձակության մասին։ Սա գովելի է եւ ընտիր։ Այսօր կայքերից մեկում կարդացի ԿԳՄՍ նախարարի… Կարդալ ավելին »

«Հե՜յ ջան ղափամա, այլասերվածությունը մեջը ղափամա».Հովհաննես Խաչատրյան

Հե՜յ ջան ղափամա, այլասերվածությունը մեջը ղափամա: կարաբինայի մտերիմ «պարոն»Արաիկ Հարությունյան, էդ ո՞նց է պատահում,որ իշխանությունը զավթելու ժամանակ,ձեր կողմից հնչում էր հետևյալ կոչը`երբ լինի ժողովրդի պահանջը մենք կհեռանանք,իսկ արդեն իշխանությունը զավթած իշխանությամբ հարբած չեք նկատում այդ պահանջը և այդ ամենը կապում քաղաքական ակցիայի հետ: Լսե´ք պարոն ամեն ինչի նախարար,հասկանում ենք,որ 55հզ դրամ ավագանու ստացած աշխատավարձից հետո… Կարդալ ավելին »

Ուսանողներն անժամկետ նստացույց հայտարարեցին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքող ուսանողները Կառավարության շենքի մոտ իրենք բողոքը ներկայացնելուց հետո շարժվեցին դեպի ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ հայտարարելով անժամկետ նստացույց: Նրանք պահանջում են Արայիկ Հարությունյանի հարաժարականը։ «Սկսում ենք երթ և նստացույց, կաթվածահար ենք անելու Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարության աշխատանքը». ակցիայի կազմակերպիչ

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի նկատմաբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի միջնորդությունը նրա նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ։

«Արայիկ Հարությունյանը չգիտի դեռ,որ ինքը արդեն գնացել է».Վահան Բաբայան

Արայիկ Հարությունյանը չգիտի դեռ,որ ինքը արդեն գնացել է: Նա վերջին ճիգերն է գործադրում,փորձում է դասեր տալ ՀՅԴ-ին և դաստիարակության կոչեր անում: Նա չի կարողանում հասկանալ,որ ստեղ ոչ ՀՅԴ-ի,ոչ էլ որևէ մի կուսակցության հարց է,սա ազգային հարց է և ինքը և իր շեֆերը թերագնահատել են մեր ազգային մենթալիտետը:Խնդիրը այլ բանի մեջ է ով՞է Արայիկ Հարությունյանին բերել… Կարդալ ավելին »