«Օջախին նվիրված ոչ մի հայր առա­ջին հերթին չի մտածում իր անվտանգության և կոմֆորտի մասին». ՉԻ

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «2007թ. ՀՀ նախագահին սպասարկող ՏՈՒ-134 (1977թ. արտադրության) ինքնաթիռը փոխարինվեց էյրբաս 319-ով (1998թ. արտադ­րության): Հիմա կառավարությունը որոշել է փոխարի­նել A319-ը նոր, ավելի ապահով, երկարաթռիչք ինքնաթիռով: Նախնական հաշվարկներով, նոր ինքնաթիռի արժեքը կլինի 55 միլիոն դոլար:

«ՉԻ». Հեռու ենք այն մտքից, որ երկրի վար­չապետը պետք է շրջագայի «մահվան գազել­ներով»: Բայց նաեւ հեռու ենք այն տեսակետից, որ ընտանիքի անդամներից մեկը «շիկավատ» անի, իսկ մյուսները երթևեկեն ընտանիքի ղե­կավարի դիպուկ բնորոշմամբ՝ «մահվան գա­զելներով»: Օջախին նվիրված ոչ մի հայր առա­ջին հերթին չի մտածում իր անվտանգության եւ կոմֆորտի մասին: Չի մտածում, որ կարող է հարևանները քմծիծաղ տան իր վարած մեքե­նայի վրա, եթե երեխաները ստիպված են ճող­վելով հասնել դասի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նորմալ չէ «օպելը» փոխել «մերսեդեսով», իսկ ընտանիքի անդամներին ասեք սպասեք մինչև նոր ընտրություններ մի բան կմտածենք եւ նոր ավտոբուսներ կբերենք: Նոր ավտոմեքենայի գնումը հասարակական մեծ դժգոհություններ չառաջացրեց, եւ օջախի հայրը որոշեց գնել նաեւ նոր ինքնաթիռ: Եթե այս գնումը նույնպես հարթ անցնի, հաջորդը վարչապետի նոր պալատ կառուցելու խնդիրն է գալու օրակարգ: Սովետի ժամանակ կառու­ցած շենքը չի համապատասխանում հեղափո­խական չափանիշներին: Օջախի հայրը պետք է հիշի, որ ինքը օջախի հայր է դարձել ոչ թե ինքնաթիռ գնելու խոստ­ման պատճառով, այլ ընտանիքի մյուս անդամ­ների երթեւեկության տարրական պահանջները ապահովելու խոստման միջոցով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով