«Տղե՛րք, աղջիկնե՛ր, փակե՛ք այդ պատուհանը, քանի որ մեզ դրա վտանգը չի սպառնում. ավելին՝ այդտեղից փչող ուժեղ քամին ձեզ բոլորիդ է քշելու».Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նայեցի մետրոյի կայարանի աղմուկ հանած ըըըըհ…, «պերֆորմանսը»: Հիշեցի Մեծն Թալեյրանի խոսքերը. «Եթե դու 18 տարեկան ես և ռադիկալ չես, ուրեմն սրիկա ես, իսկ եթե արդեն 40 տարեկան ես և դեռ պահպանողական չես դարձել, ուրեմն հիմար ես»:

Հարգելինե՛րս, Ձեր ուզածը ազատություն էր, բայց դուք վայելում եք Օվերտոնի պատուհանի լայն բացվացքը` իր բոլոր հետևանքներով և շահարկման հզոր առաքելությամբ:

Պատուհան բացողնե՛ր, այս արժեքային և գերակայությունների բախման ռիսկերի ընկալում և գիտակցում դուք չունեք, առավել ևս չունեք դրանց կառավարման ո՛չ պոտենցիալ, ո՛չ մտահորիզոն, և ո՛չ էլ շրջահայացություն և պատասխանատվության զգացում: Ձերը բացառապես չընկալված և չգիտակցված պոստուլատային «իրավունքի» շահարկումն է, ինչը փորձում եք անել ստերիոտիպերի վերացման և «իրավունքի դիկտատի» և էքստրեմիզմի հաստատման միջոցով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե ազատության մեջ չկա ճաշակ, գեղագիտություն, միտք, պատգամ և նաև արդարացի պրոտեստ, ապա ազատության արտահայտման արդյունքի տակ մնում է միայն բութ, զոռբա և բացարձակ անճաշակ ինքնարտահայտման ճչացող՝ challenge-ը: Այն քողարկվում է անտաղանդ և չստացված «մշակութային պերֆորմանսի» անվան տակ:

Տղե՛րք, աղջիկնե՛ր, փակե՛ք այդ պատուհանը, քանի որ մեզ դրա վտանգը չի սպառնում: Դեռ ավելին՝ այդտեղից փչող ուժեղ քամին ձեզ բոլորիդ է քշելու: Մեր երկիրն արդեն սկսումա դանդաղ եռալ ոչ միայն ձեր մշակութային, այլ՝ ավելի վտանգավոր «քաղաքական պերֆորմանսներից»: Գիտեք ինչու՞, որովհետև ձեզանից շատերն արդեն վաղուց 40 տարեկան են, բայց… նայեք վերևում արդեն մեջբերված Մեծն Թալեյրանի խոսքերը:

Հ.Գ. Զարմացած եմ և ուրախ, որ գլխավոր դերակատար աղջիկներից՝ ոչ առաջինի ոտքը չոլորվեց շատրվանների վրա, այդքան անկանոն թռչկոտելուց հետո, և ոչ էլ երկրորդի մեջքը կամ վիզը չբռնվեց, շատրվանների վրա անբռնազբոս և վտանգավոր թավալվելուց հետո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

#Գնում_ենք_առաջ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով