«Սև» ուրբաթ VS «Սև շաբաթ».Անդրանիկ Թևանյան

 

«Սև» ուրբաթն ուտիլիտարիզմի գռեհիկ դրսևորումներից է։ Ճիշտը «Սև շաբաթն» է՝ «Black Sabbath»–ը, որը ռոքի խորքային ընկալում ունեցող կիթառահար քեռուս «պասով» ինձ հետ է 6 տարեկանից։ Մինչև այդ նա չէր կարող մտցնել ինձ ռոքի աշխարհ, որովհետև ծառայում, ավելի ճիշտ՝ սովետական բանակի կազմում կռվում էր Աֆղանստանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սև» ուրբաթը նյութականի գայթակղությանը տրվելու թուլություն է և անցողիկը գլխավորից կարևորելու թերություն։ Մարդկության հոգևոր դատարկության դրսևորումներից է այդ ուրբաթը։ Բայց դե ոչինչ չես անի։ Դա միշտ եղել է, կա ու կլինի։ Կարևորն այն է, որ կարմիր սահմանագիծը շատ չանցնենք, որից հետո «արգելված ու զեղչված պտուղի վկաների» խրախճանքն է սկսվում։

Միշտ պետք է լսել բարձրակարգ երաժշտություն, ընթերցել որակյալ գրականություն, շփվել բնության հետ ու ճանաչել ինքդ քեզ։

Ինչ մնում է «Black Sabbath»–ին, ապա այն իմ ամենասիրած ռոք խումբն է։ «Led Zeppelin»-ից հետո, իհարկե։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու որպեսզի Spartak Seyranyan–ը չնեղանա, ասեմ, որ «Deep Purple»–ը եռյակում է։ Թեև այս խմբերի դեպքում տեղերի բաշխումը խիստ պայմանական է ու հարաբերական, քանզի երեքն էլ ռոքի «պապաներ» են։ Ես կասեի՝ «պապիկներ», որոնք երբեք չեն ծերանում։

«Pink Floyd»–ը, անշուշտ, այլ թեմա է։ Ես խոսում էի երկրի, այլ ոչ թե երկնքի մասին։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով