Սփյուռքը այլևս չի վստահում պաշտոնական Երևանին

2019 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնին նվիրաբերվել է 9. 856.100 դոլար: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին նվիրաբերվել է 11 մլն 109 հազար դոլար: Արդարացի լինելու համար պետք է ընթերցողին հիշեցնենք նաև նախորդ տարիների ընթացքում նույն հիմնադրամին նվիրաբերված գումարները, որպեսզի համեմատությունը ավելի ակնառու լինի:

Օրինակ՝ 2013 թվականին հավաքագրվել է 22.500.000 դոլլար, 2012-ին – 21.422.477 դոլլար, իսկ 2008 թվականը այդ առումով եղել է չգերազանցված ռեկորդակիր, նվիրաբերվել է 35 009 156 դոլլար: Այս ֆոնի վրա ուշագրավ է 2018 թվականի հուլիսին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության անդրադարձը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծավալվոր իրադարձություններին, երբ նա ասել է հետևյալը ՝««Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են Սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոն Փաշինյան, բա ինչպե՞ս հասկանանք այս խայտառակ անկումը:

Այս ֆիասկոն կարելի է պայմանավորել մի քանի պատճառներով, և դրանցից ոչ մեկն էլ Նիկոլ Փաշինյանի համար լավ բան չի խոստանում: Առավել քան հասկանալի է, որ առկա է վստահության բացակայություն: Հայաստանից դուրս ապրող հայերը շատ ավելի պրագմատիկ են, իրենց կյանքն է ստիպել այդպիսին դառնալ: Իրենք ավելի լավ են հասկանում, որ իշխանազավթումից մեկ ու կես տարի անց Հայաստանի նոր իշխանությունը բացի դեկլարատիվ ամբոխահաճո դատարկաբանություններից ոչինչ չի կարող առաջարկել իր ժողովրդին: Ավելին, Սփյուռքը իրականում չուներ մեծ ակնկալիքներ անցած տարվա իրադարձությունների հետ կապված, քանի որ հեռվից առանձ էյֆորիայի ավելի լավ է երևում, թե ով ով է: Եվ ահա մեկ ու կես տարի անց, երբ հաստատվեցին բոլոր մտավախությունները, ունեցանք այն, ինչ ունեցանք:

Սփյուռքահայությունը արդարացիորեն եզրակացրել է, որ եթե ըստ պաշտոնական Երևանի վարկածի երկրում վերացվել է համակարգային կոռուպցիան և ուր որ է՝ բյուջե կվերադարձվի «20 տարվա թալանած գողոնը» և համարել է, որ Հայաստանը այս պահի դրությամբ պետք է որ իրենց օգնության կարիքը չունենա: Այս տեսակետի ձևավորմանը նպաստել է նաև այն, որ օրինակ այս տարվա բյուջեով նախատեսված պետական ծախսերի մասով նախատեսված գումարը ամբողջությամբ չի իրացվել, այսինքն միայն այս տարի մենք տնտեսել ենք շուրջ 150 միլիարդ դրամ, ինչը կազմում է շուրջ 312 500 000 դոլար:

Այստեղ պետք է հստակեցնել, որ Սփյուռք ասելով ի նկատի չունենք Սերժ Թանկյանին կամ Արսինե Խանջյանին: Մենք խոսում ենք այն աշխարհասփյուռ հայության մասին, որը չունի կեղծ արժեքների հաշվին ինքնահաստատվելու կամ ինքնագովազդվելու կարիք: Նրանք սովորական մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ վստահելով Հայաստանի իշխանություններին դրամական նվիրատվություն էին կատարում հիմնադրամին: Հենց այդ սովորական մարդիկ էլ կորցրել են իրենց վստահությունը Հայաստանի իշխանության հանդեպ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի՞թե պարզ չէ, որ եթե ընդդիմադիր լինելով քաղաքական գործիչը անընդհատ քննադատում է համահայկական հիմնադրամը ոչնչացնելով դրա վարկանիշը, ապա իշխանության ղեկին հայտնվելուց հետո նույնիսկ հիմնադրամի ղեկավարին փոխելու գնով հնարավոր չէ վերականգնել վստահությունը: Այստեղ էլ ձախողվեցիք, պարոն վարչապետ:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով