«Ջուր է ծեծում, ասելիք չունի». Լոս Անջելեսում Փաշինյանի հետ հանդիպմանը ամերիկայահայ գործարարների մի մասը լքել է դահլիճը․ «Իրատես»

«Ասում են, թե լոսանջելեսյան այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի, ինչն առաջացրել է ոչ միայն տեղի հոգևորականների, այլև աշխարհականների խոր զարմանքն ու զայրույթը. «Միտինգի մասնակցում է, հարկ չի համարում եկեղեցի մտնել»,- հոգևոր խորհրդի ժամանակ օրերս ասել է լոսանջելեսյան ներկայացուցիչը։

Ի դեպ, նույն անձը հոգևոր խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկացի հայ գործարարների մի մասը լքել է դահլիճը՝ «ջուր է ծեծում, ասելիք չունի» հիմնավորումով»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով