Պարոն Բաբայանը և Ռեֆորմիստների կուսակցությունը գտնում Է, որ Փաշինյանի վարչակարգը օր առաջ պետք է հեռանա

Միշա  Գալուստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը անդրադարձ կատարեց երկրում առկա խնդիրներին, և հայտարարեց, որ սրանց լուծման համար միակ ելքը վարչապետի և իր թիմի հրաժարականն է։ Հարկ է նշել, որ սա ոչ թե պարոն Բաբայանի սուբյեկտիվ կարծիքն է, այլ կուսակցության դիրքորոշումը։ Ինչո՞ւ

Մենք համակարծիք ենք եղել, որ նախկին իշխանությունները լճացում էին ապրում, բայց դեմ էինք արկածախնդիրների կողմից հրապարակի միջոցով իշխանափոխության, քանի որ հեղափոխությունները չեն զետեղվում մեր գաղափարախոսության մեջ։ Ինչևիցե։ Փոխվեց իշխանությունը և կառավարությունը։

Տարիներ շարունակ մարդկանց ուղեղներին կաթեցված ֆոնին, թե նախկինները թալանում են բյուջեն, մսխում են ազգային հարստությունները, գործում է կլանային կառավարման սիստեմ և այլն, մենք ստացանք կյանքում երևէ դրական հետք չթողած անձանց իշխանություն, որոնք տնտեսությունը և մարդկանց բարեկեցությունը բարձրացնելու փոխարեն, իրենց քաղաքական ուղեգիծը սկսեցին ՀՀ դրոշը կամ զինանշանը փոխելու, կազինոների լավն ու վատը ընտրելու, սեռական փոքրամասնությունների ամուսնության կամ երեխա որդեգրելու հարցերի քննարկմամբ։ Կանխատեսում եմ թե ինչ արդյունք կտա սոց հարցումը հասարակության մեջ, թե այս խնդիրներն էին հասարակության պրոբլեմը?
Միաժամանակ, պետական բոլոր ռեսուրսների օգտագործմամբ հարվածներ են ուղղվում մեր ազգային արժեքներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եկեղեցուն, լեզվին, արվեստին։ Պատերազմական վիճակում գտնվող երկրի ուսուցման պլաններից հանվում է ռազմագիտությունը։

Գործող իշխանությունը, տարիներ շարունակ վճարվելով արտերկրի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված Սորոսի հիմնադրամի կողմից, երկիրը քայլ առ քայլ տանում է կործանման, չմոռանալով այդ ընթացքում լցնել իր գրպանները։

Ահա թե ինչու են պարոն Բաբայանը և ռեֆորմիստների կուսակցությունը գտնում , որ Փաշինյանի վարչակարգը օր առաջ պետք է հեռանա։ Այս արկածախնդրությունները կարող են պետականության պահպանման վրա լուրջ ազդել, իսկ այդպիսի շռայլություն մենք մեզ թույլ տալ չենք կարող։ Այս երկիրը որբի գլուխ չի, որ ով ոնց ուզի, այնպես էլ խուզի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով