Պարզվում է՝ օժտված երեխաների ծնողներից և ոչ մեկը միասեռական կամ տրանսգենդեր դուրս չեկավ

Պարզվում է՝ օժտված երեխաների ծնողներից և ոչ մեկը միասեռական կամ տրանսգենդեր դուրս չեկավ

Կոմիտասի անվան Կամերային երաժշտության ազգային կենտրոնը երեկ լավ բան արեց՝ Երևանի երաժշտական դպրոցների աշակերտների մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համերգ կազմակերպեց: Դա լավ առիթ էր երեխաների համար բեմ դուրս գալու: Կարծես հարությունյան արայիկը չէ, որ նախարար է այս երկրում, այլ նորմալ մարդ: Ինչևէ, պետական նվագախումբը կա, երեխաները կան, համերգը կայացավ, պետությունը փող չծախսեց, մի խոսքով՝ շատ օգտակար միջոցառում ստացվեց առանց հարությունյան արայիկի մասնակցության: Բայց…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց Հայաստանի պետական նվագախմբում չկան փողային գործիքներ, այն ընդամենը լարային է, թեպետ պիտի լինեն ֆլեյտա, հոբոյ, վալտոռն: Թե ինչու չկան՝ այլ հարց է: Իսկ պարտիտուրները հիմնականում պահանջում են փողային գործիքներ: Նման դեպքերում կամերային նվագախումբը հրավիրում է կատարողներ դրսից և, բնականաբար, վճարում: Այս անգամ էլ նույնը եղավ՝ նվագախումբը փողային կատարողներ հրավիրեց դրսից, իսկ վճարեցին դրա դիմաց երեխաների ծնողները՝ ամեն մեկը 20 հազար դրամ: Բնականաբար, ոչ ոք չդժգոհեց, քանզի 20 հազարով երեխային նվագախմբի հետ բեմ հանելը ուրախություն է: Այսինքն, եթե երեխաների ծնողները չվճարեին այդ գումարը, համերգը չէր կայանա:

Սակայն տրամաբանությունն ասում է, որ այդ ծախսը պետք է հոգար պետությունը՝ ի դեմս համապատասխան նախարարության: Դա ի՞նչ մեծ գումար է, որ նախարարությունը չհատկացնի: Ի վերջո, եթե մի բան անում ես, արա մինչև վերջ. եթե երեխաներին տրամադրում ես նվագախումբդ, դահլիճդ, ուրեմն բարի եղիր նաև վճարել փողային գործիքների համար: Բայց բանն այն է, որ Կամերային երաժշտության կենտրոնում գիտեն, հավանաբար, թե ինչ ասել է հարությունյան արայիկ, ինչով է նա զբաղված, և այդ իսկ պատճառով չդիմեցին նրան այդ փոքր ֆինանսավորման համար: Գիտեն, որ նա ֆինանսավորում է սեռափոխված դալուզյան մելի մասին ֆիլմ և ծախսում է 20 միլիոն, և համոզված են, որ այդ համերգի համար նախարար արայիկը կոպեկ չէր ծախսի: Մանավանդ որ երեխաների ծնողներից ոչ մեկը պեդերաստ կամ լեսբոսուհի չէր, բա դա կհետաքրքրե՞ր նոր Հայաստանում նախարար աշխատող հարությունյան արայիկին:

Այ, եթե մի երկու ծնող լինեին միասեռական կամ էլ բեթար խայտառակություն, այդ համերգին անպայման կգար հարությունյան արայիկը, կհիանար պատանի տաղանդների նվագով, ելույթ կունենար, կասեր, որ նրանք բոլորը Փաշինյան Նիկոլի պաշտպանության ներքո են: Կբերեին նաև Հանրային հեռուստաընկերությունը (համերգի նկարահանումն էլ տեղի ունեցավ ծնողների հաշվին): Ինչևէ, մեծ միջոցառում կանցկացնեին…
Բայց միջոցառումը շուխուռ չհանեց: Այն տվեց իր օգուտը, և վերջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա Նոր Հայաստանն է: Նորմալ բաներից շուխուռները մնացին կոմունիստական տոտալիտար անցյալում, մի քիչ էլ կոռումպացված Հին Հայաստանում: Այսօր բարքերն ու պահանջներն ուրիշ են: Երկիրը զարգանում է ամերիկյան դեսպանի սցենարով, որտեղ գերակա հետաքրքրություններ են դալուզյան մելի, մարտիրոսյան լիլիթի կարգի արժեքները:

Հենց դրանք պիտի ֆինանսավորի Նոր Հայաստանը: Մոցարտն ու նրա երաժշտության կատարումը հայ երեխաների կողմից Հայաստանի պետական նվագախմբի հետ Նոր Հայաստանին խորթ են, դա մեզ տանում է 18-րդ դար: Այնինչ հայ ժողովուրդը հեղափոխություն արեց, որպեսզի ապրի 21-րդ դարում, փառաբանի դալուզյան մել ու բոլոր նորագույն արևմտյան արժեքները:

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով