«Ու՞մ պատվերով սպանեցիք Կարգին Հայկոյին».Մարինա Խաչատրյան

Գրեթե մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետ նշանակված Հայկ Մարությանին հորդորեցի հրաժարական ներկայացնել ու չսպանել Կարգին Հայկոյին։
https://lurer.com/?p=308968&l=am

Ցավոք Հայկ Մարությանը չլսեց հորդորս։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր նա մեզ «հանձնեց» Կարգին Հայկոյի «դին»։

Ի՞նչ էր արել Ձեզ Կարգին Հայկոն, պարո՛ն Մարության, որ այդպես դաժանորեն նրան «կտոր-կտոր արեցիք»։

Մի՞թե պաշտոնը, փառքը, «սպիտակ» խաղալու գերնպատակը ավելի թանկ ու ցանկալի դուրս եկան Ձեզ համար, քան Կարգին Հայկոյի «կյանքը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գառնիկին ու Վարդանին չեմ խղճում, նրանք անմակարդակ էին ու ցածր։ Այս անուններում Ձեզ օգտագործեցին գրական հայերենը եթերից հեռացնելու, խուլիգանական լեքսիկոնը, դեմքի հիմար արտահայտությունը լեգիտիմացնելու, փողասիրություն դաստիարակելու և կրթության կարևորությունը նսեմացնելու համար։

Կարինեն թեև Ձեզ մոտ լավ էր ստացվում, բայց նրա միջոցով Դուք մասնակցեցիք Հայաստանում պղծությունների, տրանսվիստիզմի ու տրանսգենդերիզմի օվերտոնյան պատուհանի փուլային անցմանը։ Այստեղ Ձեզ նույնպես օգտագործեցին` թուրքի կողմից նախագծված հայկական ազգային արժեհամակարգը բնաջնջելու ճանապարհին։ Արդյունքում Ձեզ կնքեցին Հայաստանի «լավագույն տրանսվիստիտ» անունով։

Կարգին Հայկոն ուրիշ էր։ Նրա կերպարը ծաղրում էր հայ հանրության համար անընդունելի երևույթները։ Թեև, եթե արդար լինենք, նրանով էլ այդ երևույթների համար բացվեցին բազմաթիվ օվերտոնյան պատուհաններ։ Եվ կրկին օգտագործված գործիքի կարգավիճակում հայտնվեցիք Դուք։
Այնուամենայնիվ, Կարգին Հայկոն ծիծաղելի էր։

Պարո՛ն Մարության, Ձեզ, ինչպես ասում են, от и до օգտագործեցին օվերտոնիզացիայի նպատակով։

Հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում։ Արդյո՞ք Ձեր մանկության երազանքը օգտագործված քաղաքապետ դառնալն էր։ Արդյո՞ք Դուք միշտ ձգտել եք թաթախվել կոռուպցիայի մեջ ու խայտառակ լինել ամբողջ աշխարհով ստախոսության ու «վիկրուտասների» համար։ Արդյո՞ք Ձեր երեխաներին պատմում եք, որ աշխատանքի վայրում զբաղված եք հայրենանվեր գործով։

Վերջում ինձ հուզող հարցերը. ու՞մ պատվերով սպանեցիք Կարգին Հայկոյին, ե՞րբ է և որտեղ եք կազմակերպելու նրա հոգեհանգստի արարողությունը։

Ես ցանկանում եմ նրան հրաժեշտ տալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով