Ոստիկանությունը զբաղվում է աղմկահարույց տեսանյութով.168.am

Համացանցում լայնորեն տարածվում է տեսանյութը, թե ինչպես են ոստիկանները հակագազով ու մահակով ցուցմունք կորզում բերման ենթարկված անձից։ 168.am-ը Ոստիկանության լրատվական վարչության հետ կապ հաստատեց` պարզելու համար, թե ե՞րբ է կատարվել դեպքը, որտե՞ղ ու ի՞նչ հանգամանքներում։

«ՀՀ ոստիկանության պետի ժ/պ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում համապատասխան ստուգումներ են իրականացվում»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ հապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այլ մանրամասներ չհաղորդվեցին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով