Շրջակա միջավայրին հասցվել է 7 մլն դրամից ավելի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում 2019 թվականի նոյեմբերի 4-8-ն արձանագրվել է իրավախախտման 33 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 7.304.908.0 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես  տեղեկացրեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, 7 դեպքով նշանակվել  600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 28 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 6.978.480 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Լոռիում ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հացենի, 1 ցցաչոր հաճարենի) հաշվարկվել է 258.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (9.9 խմ վառելափայտ, 0.5 խմ թափուկ վառելափայտ)՝ 365.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշում ապօրինի ծառահատման 4 դեպքով (11 հաճարենի, 5 հացենի, 1 ղաժի) հաշվարկվել է 2.508.000 ՀՀ դրամի,  փայտանյութի ապօրինի տեղափոխման 15 դեպքով (33.58 խմ վառելափայտ, 30.3 խմ թափուկ վառելափայտ)՝ 1.916.280 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Երևանում ապօրինի ծառահատման 1 դեպքով (16 բարդի, 2 հացենի, 2 վիրգինյան գիհի) հաշվարկվել է 1.915.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Կոտայքում ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հացենի) հաշվարկվել է 15.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 3 դեպք։ Կոտայքում հողի բերրի շերտի հանման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Երևանում առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիքում նախկինում արձանագրված ավազակոպճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Իրականացվել է 1 ստուգում։ Արարատում «Հասմիկ Կուրղինյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 262.828.8 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտում Երևանում «Բազալտ Բրոկեն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 63.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.300.700 ՀՀ դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով