ՇՏԱՊ. 40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ Կոտայքի մարզում. Աղվերանի անտառում ծառերի իսկական ջարդ են իրականացրել. ու՞ր է նայում մարզի ոստիկանությունը.

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանում 10 մլն ծառ կտնկվի ու մինչ վարչապետի հանձնարարականով մարդիկ փորձում են կյանքի կոչել այդ գաղափարը, Կոտայքի մարզի Աղվերանի անտառներում իրականացվել է 40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձինք մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ՝ քոքից կտրելով 40-ից ավելի հսկայական՝ 40, 50, 60 տարեկան սոճիներ: Ո՞վ է այս վանդալիզմի հեղինակը, դեռևս անհայտ է, բայց որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունն ու ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պետք է հետևություններ անեն ու օպերատիվորեն արձագանքեն հրապարակմանը և հայտնաբերեն ծառերի ջարդ իրականացնողներին, դա արդեն ոստիկանության համար պատվի հարց է:

Ծառերի սպանդը իրականացվել է մի քանի օր առաջ, քանի որ հետքերը դեռ թարմ են ու մարզի ոստիկանությունը պետք է տաք-տաք հայտնաբերի ծառահատներին և օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատասխանատվության: Ստացվում է, որ մինչ իշխանությունները լծվել են վարչապետի կոչ-հորդորը իրականություն դարձնելուն, առողջ ծառերը քոքից վերացնում են: Ու ադ դեպքում ստացվում է ՝ եղածը չենք պահում, մտածում ենք նորը տնկելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր `shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով