Շինարարությունը սառեցված է. Ո՞վ է պատասխան տալու ներդրողների կորուստների համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դատական վեճերի պատճառով սառեցված է 150 մլրդ դրամ գումար, և դրա պատճառը դատական համակարգի անկատարությունն է: Դատական դեպարտամենտի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահին դատարաններում վիճարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրած 800 շինթույլտվության ակտ:

Այսինքն՝ այդքան թվով շինարարություն, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի և խոշոր առևտրի ու սպասարկման շինությունների շինարարություն սառեցված է: Դատական նիստերը տարիներով հետաձգվում են, ներդրողները հսկայական կորուստներ են կրում, և դրա համար, ըստ էության, որևէ մեկը պատասխան չի տալիս»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով