«Նույնիսկ առերեսման ժամանակ այդ անձնավորությունն ասաց, որ իմ պաշտպանյալի հետ պայմանավորվածություն չի ունեցել, որ գումար պետք է տա նրան». Հրանտ Անանյան

Սեպտեմբերի 18-ին ձերբակալվեց ՀՀ ԱՆ «Կոշ» Քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետ Լյովա Բաղդասարյանը: Ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց խոշոր չափերի կաշառք ստանալու համար, այնուհետև դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի միջնորդությունը, և Լյովա Բաղդասարյանը կալանավորվեց:

«Կոշ» ՔԿՀ նախկին պետը չի ընդունում մեղադրանքը, և, ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը, առհասարակ տեղյակ չէ այն մեղադրանքից, որը վերագրվում է իրեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այժմ գործն ԱԱԾ վարույթից տեղափոխվել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթ:

Հրանտ Անանյանը նշեց, որ, ինչպես արդեն ավելի վաղ ասել էր, նախկին դատապարտյալն ավտոլվացման կետում հետաքրքրվել է Լյովա Բաղդասարյանի ավտոմեքենայով՝ իբր գնելու նպատակով, և գումարը մեքենայում թողել:

Դրանից անմիջապես հետո էլ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նույնիսկ առերեսման ժամանակ այդ անձնավորությունն ասաց, որ իմ պաշտպանյալի հետ պայմանավորվածություն չի ունեցել, որ գումար պետք է տա նրան»,- նկատեց պաշտպանը:

Հարցին, թե գո՞հ են արդյոք նախաքննության ընթացքից, Հրանտ Անանյանն ասաց, որ այնպես չէ, որ գոհ են, որովհետև ամենախիստ խափանման միջոցն է ընտրված, սակայն պետք է ասի, որ բավականին զուսպ են ամեն դեպքում:

Պահման պայմանների վերաբերյալ դժգոհություն ունենալու հարցին պաշտպանն արձագանքեց՝ «Ճիշտ է, որոշակի առողջական խնդիրներ ունի, սակայն պահման պայմաններից դժգոհ չէ»:

Հրանտ Անանյանն ասաց նաև, որ դիմել են խափանման միջոցը գրավով փոխարինելու համար:

Աղբյուր`168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով