Նոր գաղտնի «քաղաքական» շարժում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, շաբաթ օրը մի տանիքի տակ են հավաքվելու Հայաստանում գործող մի շարք սոցիալական կառույցներ, որոնց նպատակն է միավորվել մեկ շարժման մեջ ու համակարգված կերպով իշխանությունների առջև մեկ միասնական օրակարգով առաջ քաշել հանրությանը մտահոգող հարցերը:

Կառույցը ձևավորվում է որպես ապաքաղաքական, բայց իրականում, մեր աղբյուրների պնդմամբ, ունի հեռուն գնացող նպատակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետաքրքիրն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Երևանում արդեն գործում են «Սոցիալական շարժում» կոչվող այդ նախաձեռնության մի շարք գրասենյակներ, վաղն էլ նախատեսվում է անցկացնել հիմնադիր համաժողով, սակայն այդ մասին հանրությունը դեռևս չի իրազեկվում։

Նախաձեռնողներից մեկը, որն իր անունը չցանկացավ հրապարակել, հաստատեց մեր տեղեկությունները և հավելեց, որ նոյեմբերի 23-ի համաժողովին կմասնակցեն բոլոր հիմնադիրները, որոնց մեջ, իր խոսքերով, գրեթե բոլոր հայտնի սոցիալական կառույցներն են ու բազմաթիվ անհատ գործիչներ, որոնք այսօր ընդդիմադիր հայացքներ ունեն, սակայն կապված չեն նախկինների հետ:

Հիմնադիրների մեջ ներգրավված են նաև Ամուլսարի և այլ բնապահպանական խնդիրներով ու ազգային հարցերով զբաղվողներ։ Թե որն է իրական նպատակն ու ովքեր են կանգնած այդ շարժման հետևում, կփորձենք պարզել հաջորդիվ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով