Նիկոլ Փաշինյանն ընդամենը կարողանում է իմիտացիա ստեղծել, որ ողջ սփյուռքը աջակցում է նրան և նրա կողքին է

Նոր տոկոսով վերցված գումար, ազգային բարերարների ներդրումների փոխարեն

Բոլորս գիտենք, որ Հայաստանն ունի սփյուռք՝ արտերկրում բնակվող հայերի համայնքներ, իսկ այդ համայնքներում էլ կան մի շարք բարերարներ, մեծահարուստ անձինք, որոնք ունեն հարյուրավոր միլիոն դոլարներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն այսօր պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը «Հայաստանի բարեփոխումների կայունությանն ու մրցունակության խթանման համար» 50.000.000 դոլարի վարկ է ստանալու Համաշխարհային բանկից: Այսինքն պարզվում է, որ Հայաստանում և սփյուռքում մեծ ժողովրդականություն վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը դեռ չի կարողացել, այդ անձանցից որևիցէ մեկի սիրտը շահել և Հայաստան բերել ներդրումային ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանը «առաջընթաց ցույց տալու» համար ստպված է տոկոսով փող վերցնել միջազգային բանկից և իրական առաջնթացի փոխարեն, Հայաստանն էլ մխրճել ավելի մեծ արտաքին պարտքի մեջ:

Նիկոլ Փաշինյանն ընդամենը կարողանում է իմիտացիա ստեղծել, որ ողջ սփյուռքը աջակցում է նրան և նրա կողքին է: Նրա կողքին չեն մեր ազգային բարերարները և նրան չեն հավատացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի արտաքին պարտքն էլ, «Թավշյա հեղափոխություն»-ից հետո՝ օրեցօր միայն աճում  է:

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով