Նիկոլ Փաշինյանի «սիրած»  ոճով.Աննա Մկրտչյան

 

Կրթության և արժեքների հետընթացի 6 փաստ իշխանությունը բռնազավթացների կառավարության կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1.Դպրոցների կրթական ծրագրերից հանվում է ռազմագիտությունը, շախմատն ու հայոց եկեղեցու պատմությունը,
2.ԲՈՒՀ-երում Հայոց լեզուն անհրաժեշտ չեն համարում: Կարծում եմ հեռու չէ նաև այն օրը, որ հայերենն ընդհանրապես կհռչակեն անիմաստ ուսուցանման համար, իսկ հայագիտությունը գիտական արժեք չներկայացնող երևույթ: Հիմնավորումն էլ կծառայի այն, որ իրենք առանձնահատուկ անգրագիտությամբ փայլելով, այսօր խորհրդարանում և կառավարությունում են:
3. Ավանդական երևույթները փոխարինվում են՝ լավագույն դեպքում անվանվելով հին:
4. Պետական բյուջեից նկարվում է ֆիլմ, որը էլի փորձում են ՀՀ քաղաքացու վրա վաճառել որպես համաշխարհային բառացիկ ձեռքբերում, մարդասիրության նմանը չունեցող դրսևորում:
5. Փակվել է հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ ասպետ» հաղորդաշարը:
Նախընտրել են այդ մեկ ժամն էլ հատկացնել պողոսանման պետրոսներին:
6. Ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը հռչակվում է ավելորդ փաստաթուղթ:

Փաստերը շատ ավելին են, ու վստահ եմ յուրաքնչյուրդ այս ցանկին կարող է ավելացնել նվազագույնը մի այդքան էլ: Չմոռանանք մի հանգամանք ևս: Նիկոլ Փաշինյանն է այս   «նորարարությունների»  ետևում կանգնած ու փաստել է, որ արժեհամակարգի ամրապնդումը հակադրվում է իրենց քաղաքական նպատակներին:

Հ.Գ.
Թվարկված փաստերն էլ վեցն են՝ միտում ունենալով օգնել կյանքի կոչելու ԱԱԾ-ին տրված հանձնարարականը՝ գտնել անդրաշխարհյան համագործակցության ձևերը, ուղիները և սուբյեկտներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր  Աննա Մկրտչյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով