«Նիկոլ Փաշինյանին քաղաքական իմաստով կարող եմ ներել, անձնական իմաստով` երբեք».Արմեն Աշոտյան

Ցավոք սրտի, այսօր բազմաթիվ տաբուներ են կոտրվել: Երբ գալիս էին մեր տան մոտ ու գոռում էին ս*****ր, սեւ ժապավեններով, դագաղներով եւ այլն, երբ տանն էին երեխաներս, կինս… սա ուրիշ բան է…Մի անգամ էլ եմ ասել` ես Նիկոլ Փաշինյանին քաղաքական իմաստով կարող եմ ներել, անձնական իմաստով` երբեք…Եվ սա վատ է իր համար, վատ է ինձ համար, վատ է Հայաստանի համար, որովհետեւ մեծ վտանգ կա, որ հաջորդ իշխանությունը, չստացվի մենք, ինչ-որ մի հաջորդ իշխանություն, ունակ չի լինելու գիծ քաշել այս վակխանալիայի տակ, որ տեղի է ունենում Հայաստանում: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման սկզբունքն առաջացնելու է հսկայական ավերածություն երկրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով