Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելեցին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան

Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելեցին Հռոմի Սուրբ Նիկողայոս հայ կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին դիմավորեցին Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը: Այնտեղ ՀՀ վարչապետին սպասում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք Փաշինյանին ներկայացրեցին եկեղեցու և վարժարանի ստեղծման պատմությունը, ինչպես նաև Հռոմում հայ համայնքի ներկայիս խնդիրները:

Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը նշեց, որ հայերի ներկայությունը Հռոմում երկար պատմություն ունի:

«150 տարվա պատմություն ունեցող Լևոնյան վարժարանում կրթվել են հայ հոգևորականների բազմաթիվ սերունդներ, ովքեր հայ ժողովրդին ծառայել են որպես հովիվներ և մտավորականներ՝ անգամ արյուն տալով պահպանելու և պաշտպանելու համար հավատը, լեզուն և ազգային արժեքները: Արտաքին և ներքին հակառակորդները փորձում էին հարվածել այս ամրոցին, սակայն այն շարունակում է հավատարիմ մնալ իր հայանպաստ առաքելությանը»,- շեշտեց Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարևոր առանձնահատկություն, այն է`ճանաչել ինքներս մեր պատմությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով