Նիկոլ Ստախոս, Նիկոլ Դեմագոգ, եթե, իհարկե, չարժանանա մեկ այլ մականվան` Նիկոլ Արյունարբու…

livenews.am-ը գրում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի (Մել) մասին պատմող «Մել» ֆիլմի առնչությամբ տրված հարցին, հերթական անգամ դիմեց արդեն իրեն բնորոշ դեմագոգիային` փորձելով մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանն իր ելույթով, որը, մեղմ ասած, խայտառակություն է և փաստում է ելույթի հեղինակի անհարիր լինելը ՀՀ վարչապետի պաշտոնին, ըստ էության, Հայաստանում իր անձնական պաշտպանության տակ վերցրեց ոչ միայն Մելինե Դալուզյանին, այլև, ընդհանրապես, բոլոր տրանսգենդերներին, անձի կամքով իր իսկ սեռի ընտրությունն ու սեռափոխությունը, ավելին` նույնիսկ այլասերման, պղծության քարոզչությունը, որովհետև խնդրո առարկա ֆիլմը, դատելով դրա վերաբերյալ արդեն իսկ հրապարակված տեղեկատվությունից, ուղղակի թե անուղղակի կերպով այդպիսի քարոզչություն է պարունակում: Նույնիսկ պողոսներին էլ պետք է արդեն պարզ լինի, որ Փաշինյանը երկու ձեռքով կողմ է Հայաստանում այլասերվածների համար գործնականում լայն իրավունքներ և հնարավորություններ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

Անձամբ ես, մեղմ ասած, արհամարհում եմ վարչապետի հայտարարած այդ պաշտպանությունը, և առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնամ և՛ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ ելույթին, և՛ այդ ելույթում նրա դեմագոգիայի, ինչպես նաև տգիտության կամ չարամտության դրսևորումներին, և՛ «Մել» ֆիլմին, և՛ վարչապետի գովաբանած, գրեթե հերոսացրած Մելինե Դալուզյանին, նրա անցյալի որոշ մանրամասներին, որոնց Մելինե Դալուզյանին իր պաշտպանության տակ վերցնելուց առաջ, ՀՀ վարչապետը պարտավոր էր տեղյակ լինել:

Եթե 10-րդ դարի հայոց թագավոր Աշոտ Երկաթն իր «Երկաթ» մականունը ստացել էր խիզախության, կորովի և երկաթյա կամքի համար, ապա Նիկոլ Փաշինյանն այժմ արդեն իսկ հիշատակվում է որպես Նիկոլ Ստախոս, ու շատ հնարավոր է, որ Նիկոլ Ստախոս կամ Նիկոլ Դեմագոգ էլ մնա սերունդների հիշողության մեջ, եթե, իհարկե, մինչև իր անփառունակ պաշտոնավարության ավարտը չարժանանա մեկ այլ մականվան` Նիկոլ Արյունարբու…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես արդեն նշել ենք մեր մեկ այլ հրապարակման մեջ, հերթական անգամ դիմելով դեմագոգիայի «արվեստին», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում օրերս «լայվ» կոչվածով անդրադարձավ ս. թ. նոյեմբերի 1-ին և 2-ին Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ կազմակերպված և իրավացիորեն խափանված, այսպես կոչված, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, ավելի ճիշտ, խեղկատակությանը:

Փաշինյանը շուրջ 5 րոպեանոց իր խոսքում մի քանի անգամ դիմեց դեմագոգիայի, դրանցից մեկն արդեն ներկայացրել ենք, ահա դեմագոգիայի ևս մեկ դրսևորում. «Չարենցագետ» վարչապետն անհարկի կերպով անդրադառնալով վերոնշյալ խեղկատակության հետ չկապված Չարենցի պոեզիային, ասաց.

«Եղիշե Չարենց են ասում, Չարենցի մասին խոսող մարդիկ, հետաքրքիր ա, գիտեն, թե Եղիշե Չարենցը գրել ա մենակ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Բարեբախտաբար թե դժբախտաբար ոմանց համար` այդպես չի՛: Եղիշե Չարենցը գրել է շատ բանաստեղծություններ շատ տարբեր բաների մասին, այդ թվում այնպիսի բաների մասին, որոնք էդքան էլ բան չեն, երկար ժամանակ, համենայն դեպս, Խորհրդային միության տարիներին ընդունված չեն եղել որպես գրական տեքստ, դա համարվել են, որ ցենզուրայից դուրս տեքստեր են, մենք պտի այրե՞նք Չարենցի այդ բանաստեղծությունները: Մեր Չարե՞նցն է, չէ՞… Չարենցը ունեցել է կյանքի դրվագներ, որոնք եղել են, և էլի մեր շատ մեծեր, մենք պտի չթողե՞նք ուսումնասիրեն… Պտի Չարենցին ճանաչենք, իր ծագումը հասկանանք, թե չհասկանանք, թե՞ մենք գծենք, ասենք` էս ա Չարենցը, սրանից դուրս ով Չարենցի մասին բան ասեց, սատանայապաշտ ա, ազգադավ ա: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է միտքը աշխատի և մտքի համար չպետք ա լինեն կաղապարներ…»:

Նախ, խոսքը Չարենցի, այսպես կոչված, ձախության շրջանի ստեղծագործությունների մասին է, որոնք ոչ միայն Խորհրդային միության տարիներին, այլև դրանից հետո էլ ընդունված չեն որպես գրական տեքստ, համենայն դեպս, ողջամտորեն ընդգրկված չեն դպրոցներում, բուհերում դասավանդվող «Հայ գրականություն» առարկայում, հեռուստատեսությամբ ասմունքով չեն ներկայացվում: Սակայն ո՞վ է ասել կամ ասում, թե մենք պետք է դրանք այրենք, ո՞վ է, ընդհանրապես, նման հարց բարձրացրել, և չի՛ էլ բարձրացվելու, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա:

Ո՞վ է ասել կամ ասում, թե մենք չպետք է թողնենք, որ գրականագետները, ընդհանրապես, ցանկացողներն ուսումնասիրեն դրանք, նախկինում էլ ուսումնասիրել, ապագայում էլ ուսումնասիրելու են, ուսումնասիրելը չի նշանակում դրանք կրթական հաստատություններում մատուցել, անգիր սովորել տալ, հեռուստատեսությամբ հանրայնացնել: Եվ ո՞վ է ասել կամ ասում, թե մենք պետք է սահմաններ գծենք, ասենք` սա է Չարենցը, սրանից դուրս ով Չարենցի մասին արտահայտվեց, սատանայապաշտ է, ազգադավ է: Այս վտանգները վարչապետի աչքին որտեղի՞ց են երևացել, կարո՞ղ է ինքն էլ մարիխունայի հանդեպ սեր ունի, ինչպես ՀՀ որոշ իշխանավորներ:

Ավելին. որևէ մեկը չի ասել, թե Հայաստանի Հանրապետությունում միտքը չպետք է աշխատի և մտքի համար պետք է լինեն կաղապարներ: ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածով յուրաքանչյուրին նաև մտքի ազատության իրավունք է տրված, սակայն մտքի ազատությունը չի նշանակում քարոզել կամ հրապարակայնացնել բարոյականության, հայի ազգային արժեհամակարգի դեմ ինչ-որ մտքեր, գաղափարներ, դրսևորումներ` ընթերցանության, ներկայացման միջոցով կամ այլ կերպ: Պարզվում է, սակայն, Նիկոլ Փաշինյանը մտքի ազատությունն այդպես է ընկալում:

ՀՀ Սահմանադրության նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումն օրենքով կարող է սահմանափակվել` «պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»: Է՞, Հայաստանի վարչապետն է, ուրեմն թող բարի լինի համապատասխան հանձնարարական տալ իր համապատասխան ենթականերին, որպեսզի մշակեն պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով մտքի, կրոնի ազատության սահմանափակման վերաբերյալ օրենքի նախագիծ, հետո այդ նախագիծը թող կառավարության կողմից ներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը: Ինչո՞ւ չի անում դա…

Վերոնշյալ փաստից ելնելով, կարող ենք ենթադրել, որ Փաշինյանի ունեցածը հայի ազգային արժեհամակարգը չէ, ավելին` նա իրականում քրիստոնյա չէ և այդ առումով, եթե անտեղյակ չէ, ուրեմն կեղծում է: Գրեթե բացառում ենք մյուս տարբերակը, որ նա ուզում է, սակայն նշված օրենքի նախագծի մշակման համար համապատասխան հանձնարարական չի տալիս` վախենալով Արևմուտքի իր հովանավորներից, որ իրեն էլ, այսպես ասած, «անգլիական ձևով» ձևով չգնդակահարեն իր իսկ աշխատավայրում:

Վարչապետի կողմից դեմագոգիայի դրսևորում է նաև նույն ելույթում Ջորդանո Բրունոյին հիշատակելը և անկապ խոսելն այլ կերպ մտածողներին խարույկի վրա այրելու մասին, իսկ ով է ասել կամ ասում, թե այլ կերպ մտածողներին պետք է խարույկի վրա այրել կամ սպանել այլ կերպ, խոսքն ընդամենն անթույլատրելիի քարոզչության, հրապարակայնացման արգելքի մասին է: Հայաստանի Հանրապետության` ժամանակակից երկիր լինելը և մարդու մտածելու իրավունքը և այլ իրավունքներ հարգելը բնավ չի նշանակում ամենաթողություն, ինչպես պատկերացնում է Փաշինյանը: Նրա կողմից դեմագոգիայի ևս մեկ դրսևորում էլ այն մասին խոսելն էր, թե բոլորը պարտավոր չեն նույն կերպ մտածել, իսկ ո՞վ է ասել կամ ասում, թե բոլորը պարտավոր են նույն կերպ մտածել:

Եվս մեկ արձանագրում. Նիկոլ Փաշինյանը սակավագետ լինելով հանդերձ, ինքն է այլոց սակավագիտություն վերագրում կամ մեղադրում դրա մեջ:

Ի դեպ, դեմագոգն այն քաղաքական գործիչն է, որն օգտագործելով բնակչության հույզերը, անիրազեկությունը, ձեռք է բերում իշխանություն կամ զարգացնում է իր քաղաքական մոտիվները, նկրտումները: Դեմագոգները հաճախ ձեռնարկում են կտրուկ ու բռնի գործողություններ` հասնելու համար իրենց ուզած նպատակներին: «Օտար լեզվի բառարանը» (1954 թ.) «դեմագոգ» բառեզրը բացատրում է որպես «քաղաքական գործիչ, անձ, որը ձգտում է դառնալ հայտնի ոչ հարգի մեթոդներով (և այլասերելով փաստերը և այլն)»։ Նմանություններ կամ կատարյալ համապատասխանություն չտեսա՞ք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով