Նախագահի մի քանի րոպեանոց ելույթը ոչ միայն ստվերեց մի թանկարժեք տուրիստական այց Իտալիա, այլ քարուքանդ արեց մեկուկես տարվա միֆերն ու ստեր

Նախագահի մի քանի րոպեանոց ելույթը ոչ միայն ստվերեց մի թանկարժեք տուրիստական այց Իտալիա, այլ քարուքանդ արեց մեկուկես տարվա միֆերն ու ստերը։
Դրանով է բացատրվում իշխանական ռեսուրսի ապատեղեկատվություն տարածելու նոր թափը։
Իրականում՝ անօգուտ ակտիվություն, քանի որ նախագահի առավել ծավալուն զրույցը դեռ առջևում է։
Իսկ չարիքը չարիք է ծնում արտահայտությունը լավագույնս բնութագրում է Լևոն Տեր-Պետրոսյան Նիկոլ այսօրվա բանավեճը։

ՀՀ երրորդ նախագահը, պետական գործիչը, Հայրենիքը թշնամուց ազատագրած առաջնորդը Զագրեբում էր։
Խոսում էր երկիրը ցնցումներից զերծ պահելու մասին։ Խոսում էր իր երկիրը ավելի լավը տեսնելու մասին։
Խոսում էր ժողովրդի բարեկեցության մասին։
Զգուշացնում էր Ադրբեջանին ի լուր աշխարհի՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։
Ու ևս մեկ անգամ խնդրում էր եվրոպացի գործընկերներին, որ իր դիվանագիտական բացառիկ հաղթանակի արդյունքը (Հայաստան-ԵՄ համաձայնագիր) հնարավորինս շուտ վավերացվի անկախ ամեն ինչից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի հակադրումն Զագրեբյան ելույթին,
ստի ու ատելության, մանիպուլյացիայի ու սրբապղծության ճանապարհով իշխանության եկածը տաճարում
խոսեց սեր քարոզելու մասին, հաճույքով հիշեց իր այդքան սիրելի ու բոլոր հավասարակշռված մարդկանց մոտ նողկանք առաջացնող «պադվալները»,
բեմադրեց զրույց ադրբեջանցու հետ,
այցելեց օպերա։
Քանի որ Իտալիայում էր, սրբադասվեց մինչև Տեր Հիսուս Քրիստոսը (ապշած եմ ներկաների վարքագծից, բայց դրա մասին առանձին)։

Եվ այսպես, մի կողմից քաղաքական ու ազգային օրակարգ Եվրոպական միության ամենաազդեցիկ քաղաքական ամբիոններից մեկում,
մյուս կողմից պադվալների բարդույթը չհաղթահարած, անվերջանալի ատելությամբ սնվող պաթոլոգիկ ստախոսը հերթական տուրիստական շրջագայությամբ։

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր   Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով