«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի ամբողջ ընտանիքի, այդ թվում՝ 5 մանկահասակների կյանքը

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «շմոլ գազով թունավորում» դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։40-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնի ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներ՝ 3-ամյա Է. Մ-ն, 3-ամյա Ս. Մ-ն, 10-ամյա Ս. Մ-ն, 8-ամյա Գ. Ա-ն, 5-ամյա Ն. Ա-ն և 51-ամյա Մ. Ա-ն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք տեղափոխվել են Արարատի մարզի Դարբնիկ գյուղից, որտեղ թունավորվել են շմոլ գազից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Մասիսի բաժին։

Գ. Շամշյանը հայտնում է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ տեղափոխվածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

  Աղբյուր`shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով