Միգուցե պահանջեք`հասկանանք ,իսկ կաշառք տվողը ի՞նչի է ազատության մեջ և մի բան էլ աշխատում է համակարգում

Եկեք հիշենք նախորդ տարվա նոյեմբերին Ղազախստանի հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որտեղ նա ասում էր. «Մենք այսօր մեր երկրում հասել ենք մի իրավիճակի, երբ 350 հազար մարդ աշխատում է, և այս 350 հազարի աշխատանքի արդյունքը բաժանվում է 800 հազար մարդու մեջ»։

Հիմա եկեք քննարկենք ձեր սրտի նախարարի նոր ծրագիրը`պարտադիր և համապարփակ առողջապահական ապահովագրություն:Փորձեմ մեկ նախադասությամբ բացատրել, նախատեսվում է առողջապահության ապահովագրությունը դարձնել պարտադիր և աշխատող անձանց եկամտի 4-6%-ը գանձել որպես առողջապահության հարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով չաշխատող քաղաքացիների փոխարեն առողջության հարկի գումարները կտրամադրվի պետական բյուջեից: Իսկ պետական բյուջեն գոյանում է նույն աշխատողների հարկերից։ Այսինքն՝ աշխատողները կրկին «պահելու» են ամբողջ բնակչությանը: Կարծում եմ, որ իշխանություններն այս դեպքում ևս դիմել են խորամանկ քայլի, այն է՝ առաջարկել բարձր տոկոսադրույք, իսկ սպասված աղմուկից հետո մի քիչ նվազեցնել՝ դա ներկայացնելով որպես փոխզիջում: Սրանով առողջապահության համակարգը չի բարելավվելու, կոռուպցիան էլ ավելանալու է:Այո կոռուպցիան ,որը հանդիսացել է աշխատանքի գրավական «ժողովրդի» նախարարի համար:

Հա,իմիջիայլոց ամիսներ առաջ ձերբակալվել է առողջապահության փոխնախարարը կաշառք ստանալու մեղադրանքով:Միգուցե պահանջեք`հասկանանք ,իսկ կաշառք տվողը ի՞նչի է ազատության մեջ և մի բան էլ աշխատում է համակարգում:

Գրում է Պարացելսուս հկ-ի նախագահ Նունե Ներսիսյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով