Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին

Ֆրանսիահայ դաշնակցական երիտասարդները ՀՀ վարչապետի հետ Ֆրանսիա այցելած ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին դիմավորել են պաստառներով և կարգախոսներով, որոնցով պահանջել են նրա հրաժարականը՝ դրանով զորակցություն հայտնելով նաև Հայաստանում շուրջ մեկ շաբաթ առաջ սկսված ուսանողական շարժմանը:

Այս մասին հայտնում է Yerkir.am-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ-ում տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա:

Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով