Հուսամ ,որ կհասկանաք `այս ամենը հեղափոխական բլեֆ էր`տնտեսական հեղափոխությունը ձեզ համար չէր

Պարացելսուս ՀԿ-ի նախագահ   Նունե Ներսիսյանը գրում է.

Հայաստանի հպարտ պողոսները այսօր շարունակում են ապրել իրենց կյանքով, հպարտորեն ուրախանում են իրենց առաջնորդի «հաջողություններով»: Հայհոյախառն խոսքն այսօր դարձել է սովորական և կարելի է ասել նույնիսկ խրախուսվող երևույթ`որով էյֆորիայի տակ մնացած զոմբիները արտահայտում են սերը կամ երկրպագությունը առ իշխանություններին։Իսկ ի՞նչ է էյֆորիան զոմբիներ` գիտե՞ք ,թե ձեզ թվում է դա մի թրենդային վիճակ է:

Ուրեմն էսպես`էյֆորիան հին հունական բառ է ,որը նշանակում է
«պտղաբերություն» կրող այսինքն` բառացիորեն «լավը կրող» , այն վիճակն է, որի մեջ մարդը ընկնում է կամ ուղեղում թթվածնի ոչ բավարար քանակից, կամ թմրանյութերի օգտագործումից: Էյֆորիան նաև հատուկ նյարդոլոգիական խանգարումների համախտանիշ է: Էյֆորիան հուզական վիճակ է, որը բնութագրվում է բարձր տրամադրությամբ, ուրախության և երջանկության զգացումով, ֆիզիկական և հոգեկան բարձր տոնուսով։ Էյֆորիկ վիճակը բացառում է որևէ բացասական ապրում և չի համապատասխանում ոչ շրջակա իրականությանը, ոչ էլ՝ հիվանդի ֆիզիկական վիճակին։ Քննադատությունը սեփական «ես»-ի և իրականության նկատմամբ իջած է։Հիվանդությանը բնորոշ չէ շարժողական և ինտելեկտուալ ակտիվությունը, ընդհակառակը, կարող է դիտվել մտային ակտիվության անկում:
Այլ կերպ ասած, սա այն վիճակն է, որը կենցաղում հայտնի է «կայֆ» անվանմամբ:

Հիմա հույսով եմ ,որ կհասկանաք թե ձեր հիվանդության պատճառով այսօր ուրենք հասել:Հուսամ ,որ կհասկանաք `այս ամենը հեղափոխական բլեֆ էր`տնտեսական հեղափոխությունը ձեզ համար չէր:Խորհուրդ կտամ ձեզ բուժվեք ,իսկ եթե ինքնուրույն չի ստացվում `դիմեք համապատասխան մասնագետի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով