Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք. նախարարի պարզաբանումը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հունվարի 1-ից սպասվող թանկացումներին․ 699 անուն ապրանք թանկանալու է՝ միս, մսամթերք, ձեթ, հացահատիկ, դեղորայք։

«2020 թվականից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0,5-0,6  տոկոսային կետից ավելի»։Նախարարը նշեց ՝  բնակչությունը որևէ լրացուցիչ ազդեցություն չի զգալու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գնաճն ագրեգացված ցուցանիշ է, բոլոր ապրանքատեսակները որոշակի գնաճ ունենում են և հանրագումարով դրանք նախորդ տարվա միջին գների համեմատ որոշակի տոկոսով բարձր են լինում։ Եթե մենք պետբյուջեի քննարկման շրջանակում խոսում ենք, որ այս տարի 2, եկող տարի 3 տոկոս գնաճ կլինի, ենթադրվում է, որ դա մասամբ լինելու է հացահատկի, մսի, ձվի և այլ ապրանքատեսակների գների որոշակի փոփոխության արդյունքում։ Բոլորը հանրագումարով 3 տոկոսը գերազանցող չափով ավելի գնաճ չեն առաջացնելու»,- ասաց նախարարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով