Հիսուսի հետ համեմատվելը ի դեպ չի կրում պատահական բնույթ և դա մշակված հոգեբանական հնարք է,որի միջոցով ուղեղների լվացման և ներշմչման համար բացվում է նոր ավելի լայն հնարավորություն

Սեր քարոզող վարչապետը

2018թ սկսած ժողովրդի անվան տակ ատելություն քարոզող Նիկոլ Փաշինյանը երեկ արեց մի սենսացիոն բացահայտում:
Պարզվում է,որ այլախոհներին,ընդդիմադիրներին,ակտիվիստներին հայհոյող,սպառնացող և անիծողը դա ժողովուրդն է,ինքը ինչ մեղք ունի:
Ասում է նախկինների հանդեպ դա ժողովրդի վերբերմունքն է:
Ստացվում է մի հետաքրքիր պատկեր,որ վաղը բոլոր խախտումները,օրենքի հետ անհամապատասխանությունները, բացթողումները վերագրվելու են ժողովրդին ,այլ ոչ թե Փաշինյանին:
Նիկոլը կապ չունի փաստորեն այդ ատելության հետ դա անում է միայն ժողովուրդը,իսկ ինքը համատարած սեր է քարոզում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե տեսականորեն կամ ինչ որ մթագնած կամ կիսամթագնած ուղեղով մեկը դրան հավատա,բա ոչ նախկինների,բայց նիկոլական աղանդի գերագույն հովիվի հանդեպ քննադատողների դեպքում ինչու՞ է նույն ատելության մեխանիզմը գործում:

Սեր քարոզող վարչապետ աշխարհը չի տեսել,ավելին պատմությունը չի տեսել:
Վարչապետի գործը ինչ՞կապ կարող է ունենալ սիրո քարոզի հետ:
Գուցե իշխանափոխությունից հետո այս թեզը օգնի Նիկոլին ՀՀ-ում հիմնել նոր աղանդ,եթե մարդիկ ուզում են հավատալ իրեն,թող ապրեն այդ հավատով,բայց պետությունն ու մեր ազգը ինչ՞մեղք է գործել,որ պարտավոր է հանդուրժել այս թատրոնը:

Հիսուսի հետ համեմատվելը ի դեպ չի կրում պատահական բնույթ և դա մշակված հոգեբանական հնարք է,որի միջոցով ուղեղների լվացման և ներշմչման համար բացվում է նոր ավելի լայն հնարավորություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով