Հիշում եք, որ Սերժին սաղ ազգով մեղադրում էին վարչապետական սահմանադրություն գրելու ու միապետ դառնալու մեջ

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Հիշում եք, որ Սերժին սաղ ազգով մեղադրում էին վարչապետական սահմանադրություն գրելու ու միապետ դառնալու մեջ։ Լավա, որ հիշում եք, ուրեմն նաև կհիշեք, որ թավշյա քայլարաստները սաղիդ խաբեցին էտ թեզով, մինչ հաջողացրին էտ սահմանադրությունն իրանցով անել ու արդեն տարի ու կես մոռացան միապետություն դառնալու մասին իրանց լկտի ասածները։

Իսկ գիտեք, որ մոռանալուն զուգահեռ նաև լրիվ վայելում են էտ ու արդեն իսկականից դարձրել են միապետական սահմանադրություն։ Քիչ չէ էն, որ սաղ երկիրը քնում հելնումա մի հոգու անկանխատեսելի տրամաբանությամբ, դեռ մի բան էլ ավել։ Ասում են, որ բոլորիս հայտնի դիջեյը վարչարարությունը դարձրելա իսկական բոնապարտիզմ, բոլոր հանձնարարականները իջեցնումա վարչապետի անունից կամ այլ կերպ ասած ստրուկներինա տալիս տիրոջ անքննելի հրամանները, ենթակա ցանկացած գնով պարտադիր կատարման։ Դե քանի որ շեֆի միապետական կայֆերը մի այլ տիպի դզել են սրան, սա էլ որոշելա սեփական բիթերը միքսել շեֆի բոնապարտիզմին ու հրահանգելա, որ կառավարությունում ինքը հասանելի դիջեյա մենակ նախարարների համար։

Այսինքն սրանք ուզում են ապացուցած լինեն, որ քիչ չէ ամեն դիջեյ կարա աշխատակազմի ղեկավար լինի, այլ նաև, որ սաղին կարա պարացնի իրա երգերի տակ։ Ոչինչ, երգեք ու պարեք, քանի կարաք, պետական ապարատը սարքեք դուքյան քանի կարաք։ Բայց նաև մի մոռացեք, թե քանի մարդա ձեր դեմ ցուցմունք տալու շուտով, երբ ձեր դիջեյական պուլտի լույսերը միամիտ անջատվեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

#մանչս_ամեն_սև_բան_Օթելլո_չէ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով