Հին պատմություն նոր իրավիճակի թեմայով

Պատահաբար հանդիպում են հեղափոխական իշխանության ներկայացուցիչն ու նախկին իշխանավորը։ Վերջինս հետաքրքրվում է, թե որտեղի՞ց այսքան կարճ ժամանակահատվածում հեղափոխականն ունեցավ թանկարժեք ավտոմեքենա, հագուստ և այլն։

«Փաստորեն, դուք հիմա շատ ավելի մեծ մասշտաբով անում եք այն, ինչի համար մեզ էիք քննադատում հեղափոխություն անելիս։ Մեզ մեղադրում էիք կաշառք վերցնելու համար, բայց հիմա դուք եք վերցնում»,– նկատում է նախկին մերժվածը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեղափոխականը դեմագոգիկ ձևով արդարանում է, թե բա այդ ամենը նվեր է, իրենք կաշառք չեն վերցնում։

«Ձեզ թվում էր, թե մենք նվերներ չէի՞նք ստանում»,– ասում է մերժված պաշտոնյան։

Քաղաքագետ  Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով