Հանձնաժողովների անդամների փակ հանդիպումը եվրոպացիների հետ թեժ է անցել․ մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ԱԺ-ում Պետաիրավական եւ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների անդամների փակ հանդիպումը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ բավականին թեժ է անցել։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քննարկումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ից ժամանած փորձագետներն ասել են, թե հանրության կարծրատիպերը՝ կապված ԼԳԲՏ համայնքին արտոնություններ տալու հետ՝ ամուսնություն, երեխա որդեգրել եւ այլն, կոնվենցիայով նախատեսված չէ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նաիրա Զոհրաբյանը հարցրել է՝ ՀՀ քրեական օրենսգիրքը եւ «Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին օրենքը չեն լուծում արդյոք բռնության խնդիրները, օրենքի ինչ բաց կա, որ պարտադրում է ընդունել Ստամբուլյան կոնվենցիան:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցերին եվրոպացիները, ըստ էության, չեն պատասխանել:

«Իմ քայլ»-ից հանդիպմանը ներկա Մարիա Կարապետյանը, որը Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման ջատագով է համարվում, լուռ նստել է, պասիվ է եղել նաեւ Թագուհի Ղազարյանը, իսկ Ռուբեն Ռուբինյանը, որը վարել է հանդիպումը, ամփոփել է. «Հայաստանն ինքնիշխան պետությունն է, եւ մենք մեր որոշումը կկայացնենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով