«Հայ ասպետ» հեռուստախաղը ֆինանսավորելը նպատակահարմար չգտաք, բայց «Մել» ֆիլմի համար գումար գտնվեց. Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» հեռուստախաղը ֆինանսավորելը նպատակահարմար չգտաք, բայց «Մել» ֆիլմի համար գումար գտնվեց։ Լրագրող, հաղորդավար, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնյանը գրել է.

«ՉԷ,ԴՈՒՔ ՉԵՔ ՄԵՂԱՎՈՐ, ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ԾԱՂՐԸ…

Բաց նամակի տրամադրություն չունեմ՝ անիմաստ եմ համարում, բայց տեղեկացնեմ, որ մեկ տարի առաջ, երբ դադարեցվեց տարեկան 1100 աշակերտ և 300 զինվոր մասնակից ունեցող «Հայ ասպետ» հեռուստախաղը, պատրվակվեց, որ այսուհետ մրցույթով է լինելու, նախարարը մի քանի անգամ, անգամ ԱԺ-ում խոստացավ, թե շուտով մրցույթ կլինի…

Վերջին անգամ՝ մեկ ամիս առաջ, երբ հանդգնեցինք հարցնել՝ բա մրցույթն ի՞նչ եղավ, պաշտոնական պատասխան ստացանք, թե կառավարությունը դեռ պետք է ճշտի՝ նպատակահարմար գտնում է մանկական ինտելեկտուալ հեռուստախաղ ֆինանսավորել, թե՝ ոչ… հա, հա, հա…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հռհռոցն անգամ չի սազի ձեր ցինիզմին- բա ձեր այդ -մել- ֆիլմը, կամ երեկվա այդ խեղկատակություն-ներկայացում կոչվածի ֆինանսավորումը կառավարության ո՞ր նիստում էր նպատակահարմար համարվել, պարոնայք, և որն է դրանց նպատակը, կամ մրցույթ անցկացրեցի՞ք դրանց ֆինանսավորման համար…:

Դե՝ պատասխանեք, թե նպատակահարմար չեք գտնում պատասխանել․․․»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով