Հայկ Սարգսյանն առաջարկում՝ 1 ամիս ծառայություն՝ 10 մլն դրամ վճարի դիմաց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Հայկ Սարգսյանը երեկվանից նամակներ է ստանում քաղաքացիներից իր ներկայացրած՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենքի նախագծի վերաբերյալ:  Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով Պարտադիր զինվորական ծառայության մասին իր հեղինակած նախագծին:

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք բանակում չեն ծառայել և հետապնդվում են Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով, կարող են պատասխանատվությունից խուսափել՝ յուրաքանչյուր բացակայած զորակոչի համար վճարելով 200.000 դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մոտավոր հաշվարկներով, եթե նրանք բոլոր զորակոչերին չեն ներկայացել, նրանք ընդհանուր առմամբ վճարում են 3,6 մլն դրամ և ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ուզում եմ նշել, որ այս կարգավորումը գործում է 2005  թվականից: Մինչև օրս մեր քաղաքացիները հնարավորություն են ունեցել չծառայել, ապրել արտերկրում և զինապարտության տարիքը լրանալուց հետո վերադառնալ հայրենիք, վճարումները կատարել և պատասխանատվության չենթարկվել: Ես մեր քաղաքացիներին որդորում եմ ավելի շուտ հայրենիք վերադառնալ, քան նրանց 27-ամյակի լրանալը, և վճարել 10  մլն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Մանրամասնելով իր ներկայացրած նախագիծը, նա նշեց՝ արագացված ընթացակարգով ծառայությունն իրենից ենթադրում է, որ մեկ ամսվա ընթացքում ծառայության ենթակա անձինք Զինված ուժերում անցնելու են ծառայության բոլոր կանոնները, զինատեսակներից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվելու են ներկայանալ զորահավաքներին և ընդգրկվելու են պահեստազորում:

Ըստ նրա՝ այս ամենի արդյունքում Պաշտպանության նախարարությունն ունենալու է  հավելյալ 10  մլն դրամ, և պահեստազորը համալրվելու է մեկ հավելյալ զինվորով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք ասում ենք, հարգելի քաղաքացի, մի՛ խուսափի, արի՛, ծառայիր մեկ ամիս, վճարի՛ր 10  մլն դրամ: Համոզված եմ, որ շատ քաղաքացիներ կգնան այս քայլին և կվճարեն այդ գումարը՝ այսպիսով կուժեղանա մեր Զինված ուժերը»,- շեշտեց Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս ամենի արդյունքում Հայաստան կվերադարձնեն այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք, սակայն վախենալով ենթարկվել քրեական պատասխանատվության, չեն վերադառնում, իսկ այս նախագիծը նրանց հնարավորություն է ընձեռելու:

«Այս օրենսդրական նախաձեռնության մասին շատ երկար եմ մտածել, կատարել եմ մի շարք հարցումներ, օրինակ՝ այսօր բանակում ծխող զինծառայողների թվաքանակը  70  տոկոս է, ուստի առաջարկում եմ՝ մեր քաղաքացիների վերադառնալու և այդ գումարը վճարելու դեպքում, գումարի մի մասով կառուցել մարզասրահներ զորամասերում և մեր զինվորներին խրախուսել զբաղվել սպորտով»,- ընդգծեց նա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով