Հայկ Մարությանը ստել է․ Սամվել Ալեքսանյանը ևս «Կամազ»-ներ է նվիրել քաղաքապետարանին.politik.am

politik.am-ը գրում  է

Երևանի քաղաքապետի խոսնակը, տեղի տալով մամուլի կողմից ճնշումներին, ստիպված է եղել հրապարակել  քաղաքապետարանին նվիրատվություն կատարած կազմակերպությունների ոչ ամբողջական շարքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաղորդագրության մեջ  ընդգծվում է, որ մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես եւ այլն) նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:

Այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.

1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) – 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 – 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ էության հաստատվեցին մամուլի այն հրապարակումները, որ քաղաքապետարանին կամազներ է նվիրել նաև նախկին ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանը, քանի որ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը պատկանում է նրա ընտանիքին։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս լրագրողների հետ զրույցում բացառել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը  քաղաքապետարանին կամազներ է նվիրել։ Պաշտոնական այս հաղորդագրությունից հետո կարող ենք արձանագրել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակային ստել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով