Հայաստանի թավշյա «թալանը» շարունակվում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ կապված խայտառակ պատմությունները շարունակվում են… Անցյալ տարեվերջին մեծ աղմուկ բարձրացրած նախարարա-մարզպետարանների աստխաբաշխական ինքնապարգևատրումներին և ընդամենը վերջերս բացահայտված նախարարա-փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկմանն այժմ էլ ավելացավ ԱԺ երեսփոխանների գյորմամիշության և չտեսության բացահայտման ժամանակը…

Պարզվում է, այս տարվա 10 ամսվա մեջ մեր հայրենի երեսփոխանները պարգևատվել են 14 անգամ և այդ պարգևատրումները վճարելու համար բյուջեից ծախսվել է 1,9 միլիոն դոլար՝ 909 միլիոն դրամ… Սա, մեղմ ասած, խայտառակություն է… Սա Հայաստանի թավշյա «թալանի» շարունակությունն է…
Պարոն Փաշինյանի վարչակարգն ուղղակի մսխում է երկրի պետական բյուջեն` այդ ամենն իրականացնելով տարաբնույթ սխեմաներով՝ պարգևավճարներից մինչև անարդյունավետ արտասահմանյան ուղևորություններ կազմակերպելով… Էլ չեմ ասում կոռուպցիոն սխեմաների մասին, որոնցից վերջին օրինակը՝ Երևանի քաղաքապետարանին մի քանի կազմակերպությունների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության պատմությունն է… Խնդիրն այն է, որ նվիրատվություն արած երկու կազմակերպությունների պահով պարզ երևում են կոռուպցիոն վտանգները…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Չմոռանամ հիշեցնել, որ թավշյա թալանի կազմակերպիչ պարոն վարչապետը չի մոռացել նաև իր ժողովրդին… Համեմատած իր նախարարների, փոխնախարարների, մարզպետների, երեսփոխանների և այլ պաշտոնյաների հետ, որոնց աշխատավարձերը կրկնապատկվել են ու ովքեր տարվա մեջ մի քանի անգամ պարգևավճարներ են ստանում, «ժողովրդի» վարչապետը մի քանի գրոշով 2020 թ-ի հունվարի 1-ից բարձրացնում է իրեն իշխանության բերած ժողովրդի մինիմալ աշխատավարձերը և թոշակները… Իսկ քանի դեռ ժողովուրդն ըմբռնումով է մոտենում պարոն Փաշինյանին, նա և իր թիմը նորանոր մեթոդներով են շարունակում վաղուց սկսված թավշյա «թալանը»…
Ի դեպ, համաձայն օդում կախված լուրերի` ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածո Երվանդ Սերոբյանը չի ցանկանում ՇՊՀ-ի աշխատակիցներին տրամադրել տարեվերջյան պարգևավճարները…

 Գագիկ Համբարյան-ի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով