«Կոչ եմ անում Շիրակի և Վանաձորի պետհամալսարանների պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը և բուհերի ճակատագրով հետաքրքրված անձանց».Նարեկ Միրզոյան

Ջորջ Սորոսի ձեռքերը «հասան» Հայաստանյան մարզային բուհերին

Օրերս, ուսումնասիրելով «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի (այլ կերպ ասած «Սորոսի հիմնադրամ»  պաշտոնական կայքը, հանդիպեցի հետաքրքիր մի իրողության (ինձ համար անգամ զարմանալի) պարզվում է, որ վերոնշյալ կազմակերպությունից «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը դրամաշնորհ է ստացել, որը կազմել է 17.000 ԱՄՆ դոլլար, իսկ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2 դրամաշնոր է ստացել՝ 17.740 և 17.580 ԱՄՆ դոլլարի չափով: Դրամաշնորհները տրամադրվել են սույն թվականի օգոստոսի 30-ին: Տեղյա՞կ են արդյոք բուհերի անձնակազմերը և ուսանողները հիշյալ դրամաշնորհային ծրագրերից, ու սկսվել են արդյոք դրամաշնորհային ծրագրերի իրականացումը վերոնշյալ բուհերում՝ դժվարանում եմ պատասխանել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոչ եմ անում Շիրակի և Վանաձորի պետհամալսարանների պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը և բուհերի ճակատագրով հետաքրքրված անձանց, որպեսզի հետևողական լինեն, որ դրամաշնորհային ծրագրերի իրականացումը լինի բաց և թափանցիկ, և ուսանողները ու դասախոսները «միամտորեն» մասնակից չդառնան «Սորոս»-ի միջոցով «վնասակար» ծրագրերի կյանքի կոչելուն:
Կից ներկայացնում եմ «Սորոսի հիմնադրամի» կողմից տրամադրված դրամաշնորհների վերավերյալ հղումը
http://www.osf.am/about-company/grants-lists/2019/

Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով