Կմախքատյացություն. ո՞րն է պաշտպանյալի իրական մոտիվացիան

Բուլգակովյան հերոս Շարիկ Շարիկովը հեղափոխական վիրահատությունից հետո շնից մարդկային կերպարանք էր ստացել, բայց էությամբ մնացել էր շուն։ Դա էր պատճառը, որ նա կատուների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ և ուզում էր դրանց մաքրել տներից, փողոցներից, նկուղներից։

Պաշտպանյալի մոտ, «ա լյա» Շարիկով, առանձնահատուկ վերաբերմունք կա հին ավտոմեքենաների կմախքների՝ «կուզովների» նկատմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես որ Շարիկովն էր սրտով զգում ու մարդկանցից լավ իմանում, թե որտեղ կլինեն կատուները, այնպես էլ պաշտպանյալն է հայտնվում այնտեղ, որտեղ ավտոյի «կուզով» կա։

Լավ կլինի, իհարկե, որ «կուզովները» հավաքվեն բակերից կամ դաշտերից, բայց մոլագարության հասնող ցանկությունը և «Քանի դեռ ավտոների կմախքները չեն հավաքվել, մենք այսինչը չենք ունենա, այնինչը չենք ունենա» բանաձևի անընդհատ կրկնությունը նշանակում են, որ դա սևեռուն գաղափար է դարձել պաշտպանյալի մոտ։

Շարիկովն ուզում էր խեղդել կատուներին, ինչը նրա մոտ բնազդի մակարդակով էր։ Պաշտպանյալն էլ ուզում է ամեն գնով «խեղդել» ավտոմեքենաների ժանգոտած «կուզովները»։ Նա դա բացատրում է աղբը հավաքելու ցանկությամբ, բայց այստեղ այլ իրական մոտիվացիա կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պաշտպանյալն անընդհատ հիշում է իր հին «06»–ը և կռիվ տալիս դրա հետ՝ զրահապատ «Մերսեդեսի» ապակիների հետևից։ Միգուցե հին ավտոների կմախքներից ազատվելը նախկին կյանքի հետ կապերը խզելու ենթագիտակցական մղո՞ւմ է նրա մոտ։ Միգուցե։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով