Կադրերի արտահոսք առողջապահության նախարարությունից. Որո՞նք են պատճառները

Առողջապահության նախարարութունից կադրերի արտահոսք կա։ Ինչու՞ որակյալ, երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող կադրերը այլևս չեն ցանկանում աշխատել առողջապահության նախարարությունում։ Հոկտեմբերի 23-ի դրությամբ նախարարությունում առկա էր 13 թափուր աշխատատեղ, որոնցից 12-ում պահանջվում է ավագ կամ գլխավոր մասնագետ։

Հիշեցնենք, որ նախարար նշանակվելուց ամիսներ անց նախարար Արսեն Թորոսյանը կրճատեց, խորհարդատուների թիվը 76-ից հասցնելով 45-ի, իսկ ավագ և գլխավոր մասնագետներից շատերին ազատեց աշխատանքից։ Նրա 2018թ-ի սեպտեմբերի 7-ի հրամանի համաձայն, բազում մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը։ Դրան հաջորդեց մեկը մյուսի հետևից կադրերի արտահոսքը։ Իրենց իսկ սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռացան տարիների փորձ ունեցող մասնագետներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որոշները խոսեցին քաղաքական դրադապատճառների մասին։ Առողջպահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը իր դիմումի համաձան էր հեռացել աշխատանքից, սակայն մամուլի հրապարկումները և իր լռելը, այն կապեցին Հարութունյանի հոր, Համահայկական հիմնադրամում սկանդալի մեջ ներգրավված լինելու հետ։ Հարությունյանն ասաց, իր աշխատանքից հեռանալու հետ կապված բոլոր հարցերը ուղղենք առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին։

Ավելի վաղ, մի փոքր ավելի սկանդալային իրավաճակում աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու Գևորգ Թամամյանը։ Քաղաքական դրդապատճառները երևացին մի քանի օրից։ Ընդ որոում Գևորգ Թամամյանը ասաց, որ խոսելու և բացահայտելու շատ բան ունի, սակայն մինչ օրս լռում է։

Դեռ 2018թ-ին մայիսի 26-ին Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց ու հայտարարեց, որ արձակուրդից հետո չի վերադառնա աշխտանքի, թեև կիսատ թողած շատ ծրագրեր ունի, սակյան վերադարձավ և մոտ մեկ տարի աշխատելուց հետո առանց պատճառի հեռացավ աշխատանքից։ Կամ ավարտել էր կիսատ թողած ծրագրերը, կամ էլ չթողեցին իրականցնի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամենին զուգահեռ դեկտեմբերի 1-ից նախարարությունը կլքի ևս մեկ որակյալ մասնագետ, ի դեմս գլխավոր հաշվապահ Մանյա Մխիրթարյանի, ով մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել աշխատանքից ազատման պատճառների մասին։

Հիշեցնենք, որ նա 2018 թ-ին ընդգրկված էր Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցության համամասնական ցուցակում։ Եվ քաղաքական որևէ աղերս չունի ներկա իշխանությունների հետ։

Նախարարության մամուլի քարտուղարը դեռ երեկ չէր տիրապետում որևէ ինֆորմացիայի, որ գլխավոր հաշվապահը ևս հեռանում է, սակյան այսօր ասաց, որ տեղափոխվում է այլ աշխատանքի և ինքը պարտավոր չէ, յուրաքանչյուր աշխատակցի մասին տեղակատվություն ունենալ։ Կարելի է ենթադրել, որ այս չնչին խնդիրներով, որ կարելի է կոչել կադրային հոսք, նախարարութունը մտահոգված չէ կամ էլ չի ցանկանում հանրայնացնել պատճառները։

MedMedia

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով