«Խոսքս ուզում եմ ուղղել նաև չմտածողներին և հորդորել գոնե մտածել ամենակարևորի մասին».Նարե Գրիգորյան

Բարի լույս մտածող մարդկանց:

Այս անգամ խոսքս ուզում եմ ուղղել նաև չմտածողներին և հորդորել գոնե մտածել ամենակարևորի մասին:
Իսկ ամենակարևորը մեր երեխաներն են, աճող սերունդը: Թավշյա ավատյուրայի բերած բարքերն ու պտուղները բոլորս ենք ամեն օր տեսնում ու «վայելում«: Մոլագար ծեսեր` մետրոյի կայարանների մոտ, հայոց լեզվի, պատմության և եկեղեցու վրա լպիրշ հարձակում` պետական մակարդակով. սեռափոխ անձինք` հասարակության հերոսներ:
Այ հենց հասարակության հերոսների մասին եմ ուզում այսօր գրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1990-ականների սկզբին, երբ ընթացքի մեջ էր արցախյան պատերազմը, բազմաթիվ երեխաներ երազում էին մեծանալ ու քաջ ազատամարտիկ դառնալ` ՖԻԴԱՅԻ: Երազում էին նմանվել Կոմանդոսին, Մոնթեին, մյուս հայրենասեր տղամարդկանց:
ԽՍՀՄ տարիներին երեխաները երազում էին դառնալ տիեզերագնաց` ինչպես Յուրի Գագարինը, Վալենտինա Տերեշկովան, Գերման Տիտովը և այլոք:

Հիմա, անկախ ու թավշյա Հայաստանում ինչ են տեսնում դպրոցականները` փողոցում թավալգլոր լինելով վարչապետի աթոռին հասած Փաշինյան, սեռը փոխելու միջոցով ֆիլմի հերոս դարձած Դալուզյան, մարիխուանան օրինականացնելու մասին երազող Ալեն Սիմոնյան, կյանքում որևէ վաստակ և գաղափարախոսություն չունեցող թրաշամանուկների շարք, լղոզված արժեքներ:
«Ինչ ես դառնալու, երբ մեծանաս», – սա հարց է, որի պատասխանը այսօրվա երեխաները չգիտեն: Չգիտեն, քանի որ հասկանում են, որ շուրջը ինչ-որ վատ բան է կատարվում:

Այս երևույթը մեզ` մեծահասակներիս համար, պետք է խորը մտոհագության առիթ տա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով