«Ինչու՞ Թումանյանը սպանեց Գիքորին».Նարեկ Մալյան

 

Ինչու՞ Թումանյանը սպանեց Գիքորին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե բոլորս հուզվել ենք Թումանյանի Գիքորի ճակատագրին ծանոթանալով: Գիքորի մահը համարում ենք կյանքի ամենամեծ անարդարություններից մեկը, բայց ավելի հասուն տարիքում աչքի անցկացնելով այս ստեղծագործությունը տեսանելի է դառնում նոր երևույթներ որոնց մասին նախկինում չէինք մտածել: Զուտ եկեք պատկերացնենք ի՞նչ կլիներ, եթե Գիքորը ապրեր… ու ապրեր մեր օրերում:

Հիվանդությունից ապաքինվելուց հետո Գիքորը կփոխվեր` Վասոն կդառնար նրա մտերիմ ընկերը, նրա օգնությամբ Գիքորը կստանար բարձրագույն կրթություն, ինչ-որ ծրագրով անպայման բնակարան «կկպցներ» Ծարավ Աղբյուրի փողոցում (այդ շենքերում հիմա էլ բազմաթիվ գիքորներ են ապրում) և վերջնականապես կլուծեր իր քաղաքում ապրելու հարցը, կկապվեր Բազազ Արտեմի աղջիկներից մեկի հետ, սկոլիոզով կազատվեր բանակի ծառայությունից, անդադար կխոսեր կոռուպցիայից, հարմար կտեղավորվեր իշխանությունների գրպանում: «Էստի համեցեք» կանչելու տաղանդը կդարձներ քաղաքական կարգախոս ու կդառնար իշխանական պատգամավոր, հոտնկայս կծափահարեր վարչապետի ելույթներին, կփորձեր վարդավառին խալի լվանալու փող դուրս գրել պետությունից ու գրպանը դնել, 3 միլիոն դրամ կքերեր հարկատուներից մետրոյում ապուշություն բեմադրելու պատրվակով, գործարարներին ամբողջ սրտով կատեր, որովհետև նրանց մեջ կտեսներ Արտեմին…

Ձեր կարծիքով ի՞նչ ապագա կունենար Գիքորը, խնդրում եմ մեկնաբանության մեջ տեղադրեք ձեր տարբերակը:
Ըստ իս, հանճարեղ Թումանյանը ժամանակին կանխեց այս իրադարձությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով