Ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր պետք է արձակուրդից վերադառնար, սակայն չի վերադարձել, դիմել է արձակուրդը մինչեւ նոյեմբերի 8-ը երկարացնելու խնդրով։ Մենք տեղեկացանք նաեւ, որ քաղաքապետը մոտ 20 օր առաջ 10 օրով արձակուրդ գնալու մտադրություն է ունեցել, անգամ ձեւակերպել է արձակուրդը, ապա ինքն իր արձակուրդի հրամանը հետ է կանչել եւ այն վերցրել ավելի ուշ՝ 10 օր առաջ։ Քաղաքապետն արձակուրդն անցկացրել է կնոջ հետ՝ Եվրոպայում, մասնավորապես, Պրահայում, 10 օրը լրանում էր այսօր, բայց նա անհայտ պատճառներով չի վերադարձել։ Ի դեպ, դեռեւս չի ստորագրվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի դիմումը եւ ասում էին, որ այն կստորագրվի նոյեմբերի 4-ին։
Լուրն արդեն պատրաստ էր, երբ մեզ հետ կապ հաստատեց Հակոբ Կարապետյանը եւ քաղաքապետի հրաժարականի լուրերը բամբասանք համարեց․«Ես ձեզ շնորհավորում եմ, դուք այս տարի քաղաքապետի հրաժարականի մասին հետաքրքրվող հոբելյանական՝ 10-րդ լրագրողն եք»,-փորձեց հեգնել նա։ Ասաց, որ քաղաքապետը արձակուրդ է մեկնել հոկտեմբերի 21-ին, սակայն իրեն հայտնի չէ, որ նոյեմբերի 4-ին պետք է վերադառնար ու երկարաձգել է․«Վերադառնալու է այս շաբաթվա վերջին, եթե նույնիսկ երկարաձգել է, դա չի նշանակում, որ հրաժարական է տվել»