Ինչո՞ւ է անհրաժեշտ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում և ինչու է այն շատ կարևոր

Հայոց պատմությանից մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ օրինակ, Սահակ Ձորափորեցի կաթողիկոսը փրկել է Հայաստանը՝ դուրս գալով ոստիկանի առջև, Հովհաննես Օձնեցին՝ գնալով Դամասկոս՝ շահի մոտ, իր ազգի, եկեղեցու և իր հայրենի հողի մասին խոսելուց հետո`շահը ընդառաջումներ է արել: Երբ ուսումնասիրում ենք մշակույթի ենթաշերտերը լինի մանրանկարչություն, ձեռագրություն, պատմություն և այլն՝ այս ամբողջը եկեղեցական ակունքներում է ձևավորվել և զարգացել :

Եկեղեցակսն դասագրքերում հոգևոր հայրերը պարզ հասարակական գործիչներ էին ներկայացված, օրինակ, Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին: Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ներդրման նպատակը ազգային արժեհամակարգի դաստիարակությունն ու ամբողջացումն է երեխաների մեջ: Դա քարոզ էլ չէ, քրիստոնեության պատմությունն է, որը երեխաներին սովորեցնում է՝ ինչ է իրենից ներկայացնում հայոց եկեղեցին, ինչ դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում ու նրա պատմության մեջ, ինչ ծիսական կարգեր ու տաղավար տոներ կան, ինչպես պիտի դիմեն հոգևորականներին և այլն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչու զուգահեռականներ անցկացնել հայոց բանակի պատմության,հայոց պետականության պատմության,հայոց մշակույթի պատմության և հայոց եկեղեցու պատմության միջև,երբ հայոց բանակը,մշակույթը,պատմությունը ծնվել է հայի քրիստոնեկան գենից:Այս օրերն իշխանության կողմից հայոց լեզվի,հայ գրականության,պատմության,ռազմագիտության,եկեղեցու դեմ `ինտենսիվ կերպով հայտարրարություններ են հնչում,մոռանալով որ դրանք մեր ազգի ինքնության սյուներն են:

Կարծում եմ բոլորս էլ քաջ գիտակցում ենք,որ քանդելով սյուները վերացնում են մեր հայ քրիստոնյա գենը:Հայաստանը ,հայ ժողովուրդը մի մեծ քրիստոնեական սեպ է մահմեդական աշխարում և ոչ ոք չի կարող ամենահին քրիստոնյա ,պահպանողական,ավանդապաշտ ազգին ապացուցի հակառակը:Ւսկ ի՞նչ վերաբերվում է այդ առարկաների ուսուցմանը դպրոցներում և բուհերում ,անհրաժեշտ է ավելի հետևողական և պետական մակարդակով հսկողություն սահմանել ուսուցման հանդեպ:Դրա իմաստը կկայանա նրանում,որ անկախ նրանից ի՞նչ մասնագետ ես դու դառնում ,պետք է իմանաս քո կրոնի պատմությունը և միշտ պատրաստ լինես թշնամուց երկրը պաշտպանելու`քանզի Հայոց երկիրը շրջապատված է թշնամիներով:

Ցանկանում եմ նաև հիշեցնել մեր հարևան մուսուլմանական երկրներում դեռ մանկուց երեխաներին ուսուցանում են հավատք և ռազմագիտություն: Հ.Գ Աստված միշտ ներողամիտ է լինում մոլորյալների հանդեպ:Մեղա եկեք մոլորյալներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրում է Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով