Իմ անձնական կարծիքով` կենդանաբանական այգիները պետք է փակվեն

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ  Գրիգոր Երիցյանը    ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբևէ չեմ եղել որևէ քաղաքի, այդ թվում` Երևանի կենդանաբանական այգում, 1 դրամով չեմ հարստացրել կենդանիներին շահագործող ու փակի տակ պահող հաստատություններին։ Իմ անձնական կարծիքով` կենդանաբանական այգիները պետք է փակվեն․ մարդիկ իրավունք չունեն կենդանիներին հանել իրենց կենսամիջավայրից, կտրել ընտանիքներից ու պահել անազատության մեջ՝ փող աշխատելու ու զվարճանքի նպատակով։

Այս մի քանի օրերի քննարկումներում ինձ պակասում է Երևանի կենդանաբանական այգին փակելու շուրջ դիսկուրսը։ Եթե լինի նման հանրային պահանջ և աջակցություն, պատրաստ եմ փնտրել համակիրներ և քաղաքական աջակցություն՝ այս հարցով հանրային լսումներ կազմակերպելու և համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալու համար»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով