Երևանում նշվեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության 15 ամյակը

Նոյեմբերի 14-ին  «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը նշեց իր կազմավորման 15-րդ տարեդարձը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՂՊՎՄ անդամներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան ազատամարտում հավերժացած նահատակների և ՂՊՎՄ հիմնադիր Յուրի Միքայելյանի շիրիմների առաջ:

Այնուհետև ԵՊՀ «Եղիշե Չարենց» դահլիճում մեկնարկեց ՂՊՎՄ 15 ամյա գործունեությանը նվիրված համերգային ծրագիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միջոցառման հյուրերի շարքում՝ ՊՆ խորհրդական, ՂՊՎՄ պատվավոր նախագահ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն էր, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, հերոսածին մայրեր, բանակի հետ աշխատող կառույցների ղեկավարներ: Ազգային երգ ու պարից հետո, տեղի ունեցով պարգևատրման արարողություն: ՂՊՎՄ նախագահ, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանի ձեռամբ, «Հայրենիքի պաշտպանության համար» ՂՊՎՄ մեդալով պարգևատրվեցին Արցախյան ազատամարտի մասնակիցներ և հետպատերազմական շրջանում, զինծառայություն իրականացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներ:

ՂՊՎՄ գործունեությունը շնորհավորելու և ներկա ազատամարտիկներին պարգևներ հանձնելու համար, ելույթ ունեցան նաև Հայաստանի տարբեր մարզերից և Արցախ աշխարհից ժամանած Հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Ֆոտոլրագրող`Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով