Երևանը փաստացի ունի երկու քաղաքապետ կամ Հայկ Մարությանի շքեղ նվերը` Սամվել Ալեքսանյանին

Երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակեց Երևան համայնքին «կամազներ» նվիրած անձանց և կազմակերպությունների անունները, որոնց մեջ կար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի անունը, որը ևս 3 հատ բազմաֆուկցիոնալ կամազ է նվիրել համայնքին:
Հիշյալ հրապարակման հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետի 2019 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 4082-Ա որոշմամբ քաղաքացի Շողերինա Մկրտչյանին, որը Սամվել Ալեքսանյանի կինն է, սեփականության իրավունքով պատկանող Ս.Օհանովի փողոցի հ.15/1 հասցեում գտնվող հողամասում կառուցված 5842.2քմ մակերեսով ինքնակամ կառույցը (մոտ 0,6հա) ճանաչվել է օրինական և ընդամենը 22 841 780 ՀՀ դրամով օտարվել Շողերինա Մկրտչյանին:


Ինչպես արդեն հայտնի է, Երևանի քաղաքապետը դեռևս հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 8-ը ներառյալ գտնվում էր արձակուրդում և բացակայում էր Հայաստանի Հանրապետությունից: Արձակուրդում գտնվող քաղաքապետին համաձայն համապատասխան կարգադրության փոխարինում էր նրա առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Նոյեմբերի 4-ին կայացած Երևանի քաղաքապետի բոլոր որոշումները ստորագրվել են քաղաքապետի առաջին տեղակալի կողմից` բացի Շողերինա Մկրտչյանի որոշումից, քանի որ քաղաքապետը, կարծես, անձամբ էր ցանկանում շնորհակալություն հայտնել Սամվել Ալեքսանյանին և հանձնել ընդհամենը 22 841 780 ՀՀ դրամ արժեցող նվերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 26-ին կայացած ավագանու նիստին «սուպեր» քաղաքապետը հերքել էր ավագանու «Լույս» խմբակցության կողմից առաջադրած այն հարցը, որ համայնքը նվեր է ստացել գործարար` ներկայումս նաև խոշոր սեփականատեր Սամվել Ալեքսանյանից:

Կից ներկայացվում է նաև Երևանի «սուպեր» քաղաքապետի կողմից ստորագրված «սուպեր» որոշումը:

Հովհաննես Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով