Երբ որ նիկոլն ու իր ինֆանտիլ թիմը ասում են, որ ստացել են ժողովրդի մեծամասնության մանդատը, մանիպուլյացիա են անում, քանի որ նրանց ձայն է տվել ընտրազանգվածի 35 տոկոսը, այսինքն վերը նշվածները

Ստրուկների ապստամբությունները պատմության մեջ բազմաթիվ են։ Մեզ առավել հայտնի են Սպարտակի, չինական դեղին գլխակապերի, Պուգաչովի, Ռազինի ապստամբությունները, ֆրանսիական հեղափոխությունը։ Սրանք մի ընդհանրություն ունեն, գրավել իշխանությունը, բայց այ հետո ինչ անել դրա հետ, նրանք չգիտեին։ Արդյունքում այդ ապստամբությունները մեծ տնտեսական և քաղաքական վնաս են հասցրել երկրներին, մինչև դաժան կերպով ճնշվել են։

Մեր պարագայում իշխանության զավթումը իրականացավ ամերիկյան հատուկ ծառայությունների գրասենյակներում ծնված սցենարով և նրանց ֆինանսական աջակցությամբ։ Սցենարի բեմադրման ժամանակ որպես ժողովուրդ (մասսովկա) օգտագործվեցին աղանդավորները, սորոսի տրենինգների մասնակիցները, ամերիկյան տարբեր վերապատրաստման կուրսերի շրջանավարտները, և հասարակության ստորին շերտը (պողոսները)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջիններս հիմնականում վարում են պորտաբույծ ապրելակերպ, և հարմար են միտինգներին ներգրավվելու համար, քանի որ միևնույն է պարապ է։ Սրանք հասարակության ամենաաղմկոտ և ակտիվ մասսան են, քաջ տեղյակ են, թե գումարային օգնության պետական ինչ ծրագրեր են գործում և ակտիվորեն օգտվում են դրանցից։ Հիմնականում չեն աշխատում, աշխատասեր և բարեկեցիկ կյանքով ապրող հարևաններին նախանձում են և անվանում թալանչի։

Նիկոլի հետևից գնացին, կարծելով, որ այդ պոպուլիստը հարուստներից փողերը խլելու է և շնչաքանակի հաշվով բաժանի իրենց։
Երբ որ նիկոլն ու իր ինֆանտիլ թիմը ասում են, որ ստացել են ժողովրդի մեծամասնության մանդատը, մանիպուլյացիա են անում, քանի որ նրանց ձայն է տվել ընտրազանգվածի 35 տոկոսը, այսինքն վերը նշվածները։

Մենք մեր պայքարի համար պետք է աշխատենք ստանանք մնացած 65 տոկոսի քվեն, որը աշխատող, արարող, ստեղծող ուժ է, ուղղակի քաղաքական կյանքում մի փոքր իներտ։ պողոսների ու աղանդավորների վրա հենվելը անիմաստ է։ Նրանց մի մասը կգա մեր հետևից, զգալով որ նիկոլն իրենց խաբել է։ Ինչպես պատմությունն է ցույց տալիս, վաղ թե ուշ այս ապստամբությունն ունենալու է իր վախճանը, և մենք պետք է պատրաստ լինենք երկրին հասցված վերքերը ապաքինելուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Միշա Գալուստյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով