«Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Ես ճիշտ էի, Նիկոլը սխալվեց։

Երեկ, ի պատասխան LEGATUM հետազոտական կենտրոնի տվյալների մասին Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ» գրառմանը, հրապարակել էի փաստեր իր կողմից կեղծ եւ սխալ տեղեկություններ տարածելու մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ կառավարության համապատասխան ՊՈԱԿ-ը ափալ-թափալ իմ պնդումների «հերքում» պատրաստեց իր կայքում, այն տարածեց նաեւ իր Տելեգրամ ալիքում։

Այս պատմության մեջ սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այդ նյութը շատ արագ հեռացվեց թե infocheck.am կայքից, թե ՊՈԱԿ-ի Տելեգրամ ալիքից, քանզի իրականությանը չէր համապատասխանում։

Բայց կայքի որոնման բաժնից հղումը չեն հեռացրել, ինչպես նաեւ պահպանվել է զլմներին ուղարկված համապատասխան մամլո հաղորդագրությունը, որոնց սքրինշոտերը կցում եմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի մի բերելով այս ողջ պատմությունը, կարող եմ արձանագրել, որ ես ճիշտ էի. Նիկոլը սխալվեց։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով